Արաղչի. Իրանը չի ձգտում լարվածության, սակայն պատրաստ է ցանկացած սցենարի
https://parstoday.ir/hy/news/iran-i224156-Արաղչի._Իրանը_չի_ձգտում_լարվածության_սակայն_պատրաստ_է_ցանկացած_սցենարի
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է․ «Իրանը չի ձգտում լարվածության, սակայն պատրաստ է ցանկացած սցենարի»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2024 12:50 Asia/Tehran
  • Արաղչի. Իրանը չի ձգտում լարվածության, սակայն պատրաստ է ցանկացած սցենարի

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է․ «Իրանը չի ձգտում լարվածության, սակայն պատրաստ է ցանկացած սցենարի»։

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքին Դոհայում տված հարցազրույցում, Աբբաս Արաղչին անդրադարձել է Դիմադրության առանցքին Իսլամական Հանրապետության աջակցությանը, հավելելով, որ Իրանի աջակցությունը չի սահմանափակվելու միայն քաղաքական և դիվանագիտական ոլորտներով և Իրանը երբեք չի հրաժարվելու Դիմադրությունից»։
Արաղչին նշել է, որ իսրայելցիները կարող են ստուգել Իրանի կամքը և տեսնել, թե ինչ հարձակման կենթարկվեն։ 
Նշելով, որ Իսրայելի ռեժիմը փորձում է լայնածավալ պատերազմ հրահրել և որոշ երկրների մղում է դեպի այդ պատերազմն Արաղչին հավելել է․ «Միայն Իրանը չէ, որ չի ցանկանում լայնածավալ պատերազմ։ Բոլորը գիտեն, թե որքան աղետալի հետևանքներ է ունենալու այդ պատերազմը»։
Նրա խոսքով․ «Դիմադրությունն ի վիճակի է պատասխանել Սիոնիստական ռեժիմին, իսկ Նեթանյահուն Գազայի պատերազմում չհասավ իր նպատակին, որն էր՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը։ Եվ նույն արդյունքին նա կբախվի Լիբանանում»։
Անդրադառնալով անցած շաբաթ Լիբանան կատարած այցին` Արաղչին ասել է, որ Բեյրութում ունեցել է արդյունավետ հանդիպումներ, հավելելով, որ Իրանի կառավարությունը կաջակցի Լիբանանի կառավարության և Դիմադրության որոշումներին:
Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարը նշել է, որ խորհրդակցություններ է անցկացրել տարածաշրջանի երկրների հետ՝ Գազայում հրադադարի հաստատման եւ սպանությունների ու ավերածությունների դադարեցման վերաբերյալ։