Մեկնաբանություն – Իրանը Լիբանանի և Դիմադրության կողքին
https://parstoday.ir/hy/news/iran-i224166-Մեկնաբանություն_Իրանը_Լիբանանի_և_Դիմադրության_կողքին
Սահաբ- Լիբանանի Հեզբոլլահի ստեղծումը կարելի է համարել տարածաշրջանում իսլամական հեղափոխության ամենաակնառու դրսևորումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2024 14:25 Asia/Tehran
  • Մեկնաբանություն – Իրանը Լիբանանի և Դիմադրության  կողքին

Սահաբ- Լիբանանի Հեզբոլլահի ստեղծումը կարելի է համարել տարածաշրջանում իսլամական հեղափոխության ամենաակնառու դրսևորումը։

Լիբանանի Հեզբոլլահը ստեղծվել է 1982 թվականին Լիբանանի վրա սիոնիստների հարձակումից  և երկրում իրավիճակի վատթարացումից հետո: Հեզբոլլահը հիմնադրվել է մի իրավիճակում, երբ քաղաքացիական պատերազմը մասնատել էր Լիբանանը, իսկ այս երկրի հասարակական-քաղաքական վիճակը անբարենպաստ էր։ Թեև Իրանա-իրաքյան պատերազմը զուգադիպեց  Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակմանը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի մի խումբ գործուղվեց  Լիբանան՝ ռազմական և կրոնական  դասընթացներ անցկացնելու՝ հաշվի առնելով Լիբանանի՝ կրոնական և ռազմական  ուսուցումների կարիքը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Դամասկոսում Իրանի դեսպանի ձեռնարկած քայլերով Բաալբեկում տեղակայված խմբավորումներից ստեղծվեց  9 հոգանոց կոմիտե, որից ընտրվեց 5 հոգուց բաղկացած խորհուրդ, որը կոչվեց  Լիբանանի խորհուրդ։ Այս խորհուրդը ոչ -հրապարակային գործունեություն ուներ, իսկ 1984 թվականի մայիսին Լիբանանի խորհրդի կողմից ընտրվեց Լիբանանի Հեզբոլլահ անունը և կուսակցության քաղբյուրոն սկսեց իր աշխատանքը։ 

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալ Շեյխ Նաիմ Ղասեմը «Հեզբոլլահ՝ մոտեցում, փորձ, ապագա» խորագրով իր գրքում այս կուսակցության հիմնադրման բնույթի մասին գրում է․- Լիբանանի վրա Իսրայելի ռազմական հարձակմանը զուգընթաց Իրանում իշխեց նոր քաղաքական համակարգ, որը ձգտում էր իսլամական դիմադրության հոսանքների միասնությանն ու միատարրությանը երեք նպատակներով,որոնք են՝ իսլամի ընդունումը որպես ավելի լավ կյանքի մտավոր հիմք,  այս ոլորտում հավատամքային ու կրոնական մտավոր հիմքերի ստեղծումը,  սիոնիզմի բռնազավթմանը դիմակաելը,  Վալի Ֆաղիհի կրոնական օրինականությունը և նրա հրամաններին հնազանդվելու անհրաժեշտությունը, որպես իսլամական մտքի ուղեցույց :

Ըստ ասվածի՝ Իրանի և Հեզբոլլահի միջև ամուր հարաբերություններ կան՝ հիմնված կրոնական և ռազմական կազմակերպչական աշխատանքների վրա, որոնք իրականացվել են Իրանի կողմից։ Հեզբոլլահը տարածաշրջանում Իրանի մարտավարական ռազմավարություններից մեկն է: Այս շարժումը ձևավորվել է Իրանի իսլամական հեղափոխությունից կրած ազդեցության ներքո: Իր  նպատակներն իրականացնելու համար «Հեզբոլլահ»-ը որոշեց միավորել իր ցրված ուժերը Իրանի հսկողության ու առաջնորդության ներքո։

«Հեզբոլլահը» մեծ ծառայություններ մատուցեց Լիբանանին, այդ ծառայությունների ամենակարեւորներից մեկը Ղոդսը  բռնազավթած ռեժիմի հանցագործությունների եւ կրկնվող հարձակումների դեմ երկրի տարածքային ամբողջականության պահպանումն էր։ Հեզբոլլահի գործողությունների կարևոր արդյունքը Իսրայելի նահանջն էր Լիբանանի որոշ շրջաններից։ Այդ նահանջն ավարտվեց 2000 թվականին, և իսրայելցի զինվորականները ստիպված եղան նահանջել Լիբանանի հարավային հատվածից, և այդպիսով Լիբանանի տարածքային ամբողջականությունը պահպանվեց  Հեզբոլլահի խիզախ գործողությունների  և Սիոնիստական ​​ռեժիմի դեմ նրա մղած պայքարի շնորհիվ։ 

Իրականում, Հեզբոլլահի դիմադրության գործողություններին զուգահեռ հասարակական և քաղաքական գործողությունները ցույց են տալիս երկու կարևոր ասպեկտներ, որոնք հնարավորություն են տվել Հեզբոլլահին բացառիկ  ազդեցություն ունենալ լիբանանյան հասարակության, ներառյալ լիբանանյան ոչ շիա համայնքի վրա՝ միաժամանակ հավատարիմ մնալով Սիոնիստական ​​ռեժիմի դեմ իր զենքին:

Լիբանանի Հեզբոլլահի ամենակարեւոր հաջողություններից մեկը եղել է 2006 թվականին ՝ 33-օրյա պատերազմում։ 2000 թվականից հետո ԱՄՆ-ն  ​​և Իսրայելը պայմանավորվեցին հեռացնել Հեզբոլլահին Լիբանանի քաղաքական և ռազմական ասպարեզից: 2006 թվականին «Հեզբոլլահի» ուժերի կողմից երկու իսրայելցի զինվորների գերեվարումը պատրվակ դարձավ Լիբանանի վրա հարձակվելու համար: 

33-օրյա պատերազմից մինչև  անցնող մեկ տարվա ընթացքում Գազայի դեմ վերջին պատերազմը,  ոչ մի ռազմական գործողություն չէին  ձեռնարկել Լիբանանի Հեզբոլլահի դեմ:

Հեզբոլլահը, լինելով դիմադրության առանցքի հզոր անդամներից մեկը, միշտ սերտ հարաբերություններ է ունեցել մյուս անդամների, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Հեզբոլլահը, որպես դիմադրության օղակի մի կողմ, միշտ ձգտել է դիմադրության ճակատի մյուս անդամներին մոտենալ և օգնել նրանց: Այս ճանապարհին Հեզբոլլահը չի խնայել ոչ մի ջանք և միշտ աջակցել է դիմադրության ճակատին իր հստակ և ժամանակին դիրքորոշումներով։ Հեզբոլլահի օգնությունը պաղեստինյան դիմադրության խմբերին Սիոնիստական ​​ռեժիմին դիմակայելու հարցում, ինչպես նաև  որպես թաքֆիրական խմբավորումների կամ Արևմուտքի դեմ դիմադրության կապող օղակ այս խմբավորման օգնությունը՝ Սիրիան պաշտպանելու համար, Հեզբոլլահի  հովանավորչական քաղաքականության օրինակներ են դիմադրության ճակատը գերիշխանական համակարգի դեմ ուժեղացնելու հարցում։ Այս օգնության ակնհայտ օրինակներից է 2011 թվականին  Սիրիայի ճգնաժամում ցուցաբերված աջակցությունը։

Սիրիայի ճգնաժամը վերածվելով համատարած քաղաքացիական պատերազմի, Հեզբոլլահը չեզոքության կարգավիճակից դուրս գալով միջամտեց այս պատերազմին: Այս միջամտությունը զուգադիպեց Սիրիայի համատարած ճգնաժամի անդրսահմանային և աղանդավորական հարթությունների ընդլայնմանը։ Ահաբեկիչների դեմ Սիրիայի տասնամյա պատերազմի ընթացքում Հեզբոլլահը կարևոր դեր է խաղացել այդ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման գործում: Տարածաշրջանային զարգացումներում հօգուտ դիմադրության առանցքի Հեզբոլլահի դերակատարության մեկ այլ կարևոր օրինակ է՝ Գազայի դեմ ցեղասպանությունն սկսելուց ի վեր Սիոնիստական ​​ռեժիմի դեմ ռազմական գործողությունները։

Լիբանանի Հեզբոլլահի հանգուցյալ  գլխավոր քարտուղար՝ նահատակ Սեյյեդ Հասան Նասրալլահի խոսքով «Այս շարժումն այս պատերազմի մեջ է մտել Գազայի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ցեղասպանությունն սկսվելուց ընդամենը մեկ օր անց և հանդես է եկել ի պաշտպանություն Գազայի»:   Թեև այս գործողությունը  մարդկային և նյութական  մեծ կորուստներ է պատճառել  Հեզբոլլահին, Սեյյեդ Հասան Նասրալլահն ընդգծել է Իսրայելի դեմ գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը մինչև Գազայի դեմ պատերազմը դադարեցվի։ Սեյեդ Հասան Նասրալլահը սիոնիստների կողմից Բեյրութի հարավում գտնվող Դահիայի վրա 80 տոննա ռումբեր  նետվելու հետևանքով նահատակվեց՝   Իսլամի ճանապարհին մի ամբողջ կյանքի պայքարի վարձատրությունը նահատակությամբ ստանալու համար։ 

Իրանի Իսլամական Հանրապետությունը  քաղաքական, հոգեւոր, ռազմական, կրթական եւ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Լիբանանի Հեզբոլլահին: Այդ աջակցություններն այնքան կարևոր են, որ «Հեզբոլլահի» ղեկավարները համոզված են, որ եթե չլիներ Իրանի աջակցությունը, «Հեզբոլլահին» շատ ավելի երկար ժամանակ կպահանջվեր ներկայիս ձեռքբերումներին հասնելու համար։ Հեզբոլլահը կարևոր դեր է խաղացել դիմադրության ցանցի ընդլայնման գործում:

Դրա պատճառը իսլամական այլ զինյալ խմբավորումների կրած ազդեցությունն է Հեզբոլլահի գործառնական մոդելից ու հաջողություններից և Իրանին  մերձենալուց։ «Հեզբոլլահի» անկախ և հակաիմպերիալիստական քաղաքականությունն ամենակարևոր գործոններից է, որը  պատճառ է դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգների նման երկրներ և Եվրամիությունը, և տարածաշրջանի որոշ երկրներ այս խմբավորմանը ներառեն  ահաբեկչական խմբավորումների ցուցակում:

Սա այն դեպքում, երբ Սիոնիստական ​​ռեժիմը բացահայտորեն զբաղվում է սպանություններով և նույնիսկ զանգվածային սպանությունների է դիմում, որի վկայությունն է՝  Լիբանանի հարավում փեյջերների պայթյունը և ավելի քան 4000 մարդու նահատակությունն ու վիրավորումը: