Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար. Մենք արտադրում ենք ամենաորակյալ ծանր ջուրն աշխարհում
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար ՝Մոհամմադ Էսլամին ասել է․- «Իրանի միջուկային տեխնոլոգիան լավ վիճակում է, հարստացման ոլորտում կանոնների և ռազմավարական գործողությունների օրենքի շրջանակներում մենք ունենք հարմար և հզոր շարժում, և զբաղված ենք աշխարհում ամենաբարձր որակի ծանր ջրի և դրա ածանցյալների արտադրությամբ»։
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Էսլամին հավելել է.- «Ռադիոդեղագործության արտադրության ոլորտում մենք շարժվում ենք համաշխարհային մակարդակով։ Ամեն տարի երկրում մեկ միլիոն հիվանդ օգտվում է արտադրվող ռադիոդեղագործական և միջուկային բժշկության այլ արտադրանքներից»։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.-«Պլանավորման համաձայն՝ ռադիոդեղերի արտադրությունը կավելանա առնվազն 5 անգամ, առավելագույնը՝ 7 անգամ, իսկ առաջիկա տարիներին մենք կդառնանք ռադիոդեղերի արտադրության հանցույց աշխարհում»։