Փեզեշքյան. Իրանի և Ռուսաստանի հարաբերություններն անկեղծ են և ռազմավարական
(last modified Fri, 11 Oct 2024 13:15:31 GMT )
Հոկտեմբեր 11, 2024 16:45 Asia/Tehran
  • Փեզեշքյան. Իրանի և Ռուսաստանի հարաբերություններն անկեղծ են և ռազմավարական

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, կարևորելով երկու երկրների համագործակցության զարգացումն ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեքշյանն ասել է․ «Իրանի և Ռուսաստանի հարաբերություններն անկեղծ են և ռազմավարական»։

Իրանի ռադիոհեռուստատեսության փոխանցմամբ՝ Թուրքմենստանում  Մախթումաղլի Ֆարաղիի 300-ամյակի կապակցությամբ կայացած «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության և զարգացման հիմք» միջազգային համաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը, Փեզեշքյանը նշել է երկկողմ համագործակցության զարգացումն արագացնելու անհրաժեշտությունը, հավելելով․ « Երկու երկրների տնտեսական և մշակութային հարաբերությունները շարունակում են ընդլայնվել և ամրապնդվել»։

Նշելով, որ Իրանն ու Ռուսաստանը փոխադարձ ու փոխլրացնող  կարողություններ ունեն և կարող են օգնել միմյանց, Փեզեշքյանն ասել է․ «Իրանի դիրքորոշումներն աշխարհում շատ ավելի մոտ են Ռուսաստանին, քան մյուսներինը»։

Հույս հայտնելով, որ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման գործընթացը կարագանա, ԻԻՀ նախագահը կարևորել է երկկողմ համագործակցության զարգացումը և ասել. «Հուսով եմ, որ  պայմանագիրը վերջնական տեսքի կբերվի Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ»:

Անդրադառնալով տարածաշրջանի  ճգնաժամային իրավիճակին՝ Փեզեշքյանն ասել է․ «Սիոնիստական ռեժիմը չի հարգում միջազգային իրավական և մարդասիրական որևէ սկզբունք, և իրավիճակը տարածաշրջանում կրիտիկական է։ Եվրոպական և ամերիկյան երկրները չեն ցանկանում, որ տարածաշրջանի երկրների հարաբերությունները շարունակվեն հանգիստ հիմքի վրա»։

Վլադիմիր Պուիտնը հանդիպման ժամանակ ասել է․ «Իրանի հետ համագործակցությունը մեր համար առաջնահերթություն է։ Հարաբերությունների զարգացումը գնում է դրական ուղղությամբ, իսկ  երկկողմ ապրանքաշրջանառության ծավալներն աճում են»։ 
ԻԻՀ նախագահին հրավիրելով մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին և  երկկողմ հանդիպման, Պուտինն ասել է. «Ռուսաստանը միջազգային մակարդակով համագործակցում է Իրանի հետ, և մեր գլոբալ գնահատականներն ու մոտեցումները նույնն են»։