Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչ․ «Ազնիվ խոստում 2» գործողությունը կոտրեց Իսրայելի մեջքը
https://parstoday.ir/hy/news/iran-i224202-Թեհրանի_ուրբաթօրյա_աղոթքի_քարոզիչ_Ազնիվ_խոստում_2_գործողությունը_կոտրեց_Իսրայելի_մեջքը
Նշելով, որ «Ազնիվ խոստում 2» գործողությունը կոտրեց Իսրայելի մեջքը, Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչն ասել է․ «Այս գործողությունն իսկապես կոտրեց իսրայելական ռեժիմի մեջքը ու ձախողեց ԱՄՆ-ի ծրագրերը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2024 13:16 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչ․ «Ազնիվ խոստում 2» գործողությունը կոտրեց Իսրայելի մեջքը

Նշելով, որ «Ազնիվ խոստում 2» գործողությունը կոտրեց Իսրայելի մեջքը, Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչն ասել է․ «Այս գործողությունն իսկապես կոտրեց իսրայելական ռեժիմի մեջքը ու ձախողեց ԱՄՆ-ի ծրագրերը»։

Իր ինքնիշխանության ոտնահարումից և նահատակներ Իսմայիլ Հանիեի, սեյեդ Հասան Նասրալլայի, գվարդիայի գեներալ-մայոր Սեյեդ Աբբաս Նիլֆուրուշանի սպանությունից և անմեղ պաղեստինցի ու լիբանանցի կանանց ու երեխաների սպանությունից հետո, ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված ինքնապաշտպանության իրավունքի հիմամբ, հոկտեմբերի 1-ին Իրանն   իրականացրեց «Ազնիվ խոստում 2» հրթիռային գորոծղությունը՝ հրթիռներով թիրախավորելով Սիոնիստական ռեժիմի տարածքը։ 
Գործողության ժամանակ ԻՀՊԿ հրթիռների 90%-ը հաջողությամբ խոցել է Սիոնիստական ռեժիմի անվտանգության և հետախուզական թիրախները։  

իոնիստական ռեժիմը սարսափի մեջ է Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզական և օպերատիվ գերակայությունից:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հոջաթոլէսլամ վալմոսլեմին Քազեմ Սեդիղին ասել է. «Ազնիվ խոստում 2» գործողությունը գիտական և տեխնոլոգիական հարձակում էր՝ հիմնված ռազմատեխնիկան հաշվարկի վրա, որը գերազանցում էր ամերիկյան և արևմտյան տեխնոլոգիաներին»:

Նշելով, որ Պահակազորչը պաշտպանության նախարարության հետ միասին լուրջ ծրագիր է նախագծել, Սեդիղին հավելել է․ «Գործողության ծրագրում հաշվարկվել է ժամանակն ու որակը։ Արդյունքում մենք տեսանք, որ Իրանից 200 հրթիռ միաժամանակ ուղղվեց դեպի սահմանված թիրախները։ Ու չնայած ռեժիմի ՀՕՊ համակարգի առկայությանը, 170 հրթիռ խոցել է թիրախը, ինչը կաթվածահար է արել և նվաստացրել Իսրայելին»։ 

Սեդիղին հավելել է․ ««Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը շրջադարձային կետ էր, որը ցույց տվեց, որ իսրայելական բանակն այնքան էլ ուժեղ չէ, քանի որ մի փոքրիկ խմբավորման հարձակման արդյունքում մենք ականատես եղանք, որ կասկածի տակ դրվեցին այս հանցավոր ռեժիմի հեղինակությունը, ռազմական և անվտանգության ասպեկտները։ Այս գորոծղությունցի հետո Իսրայելն այլևս չի վերկանգնվի»։ 

Անդրադառնալով առաջնորդի վերջին հայտարարություններին, Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է. «Առաջնորդն առանձնահատուկ հարգանք ուներ Դիմադրության առաջնորդի նրկատմամբ և Լիբանանի ժողովրդին ուղղված ուղերձում նշեց․ «Մենք նույնպես սգում ենք, սակայն այդ սուգը զորացնող է։ Մենք ասպարեզի մարդ ենք ու վերածնվելով մեր նահատակների արյունից, գնում ենք դեպի մեր նպատակը»»։