Հոկտեմբեի 11-ն Իրանցի մեծ բանաստեղծ՝ Հաֆեզի մեծարման օրն է
https://parstoday.ir/hy/news/iran-i224216-Հոկտեմբեի_11_ն_Իրանցի_մեծ_բանաստեղծ_Հաֆեզի_մեծարման_օրն_է
Այսօր Հոկտեմբեի 11-ն (Իրանական Մեհր ամսի 20-ը) Իրանի Իսլամական Հանրապետության օրացույցում հռչակվել է Իրանցի մեծ բանաստեղծ Հաֆեզի մեծարման օր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2024 15:08 Asia/Tehran
  • Հոկտեմբեի 11-ն  Իրանցի մեծ բանաստեղծ՝ Հաֆեզի մեծարման օրն է

Այսօր Հոկտեմբեի 11-ն (Իրանական Մեհր ամսի 20-ը) Իրանի Իսլամական Հանրապետության օրացույցում հռչակվել է Իրանցի մեծ բանաստեղծ Հաֆեզի մեծարման օր:

Խաջե Շամսեդդին  Մոհամմադ Հաֆեզ Շիրազին  8-րդ դարի (Լուսնային հիջրեթի 727-792 թթ.)  աշխարհահռչակ բանաստեղծ է :  

Հաֆեզ Շիրազին անգիր է իմացել Ղուրանը, որի համար էլ ստացել է Հաֆեզ (Ղուրանն անգիր իմացող) մականունը:

Հաֆեզ Շիրազիի «Դիվանում» ընդգրկված են Հաֆեզի 500 գազելները, ռուբայիները և քասիդները:

Հաֆեզ Շիրազիի ձեռագիր բանաստեղծությունները  հասանելի  են Իրանի, Հնդկաստանի, Աֆղանստանի, Պակիստանի և Թուրքիայի գրադարաններում։ 

Հաֆեզ Շիրազիի «Դիվանի» թարգմանությունները հասանելի են ամբողջ աշխարհում, և բանաստեղծներն ու մտածողները, ինչպիսիք են գերմանացի բանաստեղծներ ու մտածողներ՝ «Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն» և «Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշեն» սիրով են  հիշել  նրան և ազդվել են նրա բանաստեղծություններից։

Խաջե Շամսեդդին Մոհամմադ բեն Բահաեդդին Հաֆեզ Շիրազին վախճանվել է 65 տարեկան հասակում։