Իրանցի մարզուհին 2 արծաթե եմդալ է նվաճել գրեմփլինգի աշխարհի առաջնությունում
Հոկտեմբեր 13, 2024 06:55 Asia/Tehran
-
Հանիֆա Այուզի
Իրանցի Հանիֆա Այուզին 90 կգ քաշային կարգում հաղթելով իր մրցակիցներին, դուրս է եկել գրեմփլինգի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։
Ղազախստանում ընթացող գրեմփլինգի աշխարհի առաջնությունում իրանցի մարզուհին նվաճել է 2 արծաթե մեդալ։
Pars Today-ի հաղորդմամբ՝ 90 կգ քաշային կարգում հանդես եկող Հանիֆա Այուզին «Նոգի» և «Գեյ» դիվիզիոններում նվաճել է երկու արծաթե մեդալ և դուրս է եկել եզրափակիչ փուլ։
Գրեմփլինգն ըմբշամարտի ժամանակակից տեսակ է, որտեղ երկու ըմբիշներ փորձում են հաղթահարել միմյանց՝ օգտագործելով տարբեր մարտավարություններ և տեխնիկա:
Ղազախստանի Աստանա քաղաքի Մարտարվեստի պալատում երիտասարդների, մեծահասակների և վետերանների տարիքային կատեգորիաներում ընթանում է գրեմփլինգի համաշխարհային մրցաշարը։