Տարածաշրջանի երկրները ողջունել են իրանական արտադրության խելացի գրատախտակների կիրառումը
https://parstoday.ir/hy/news/iran-i224266-Տարածաշրջանի_երկրները_ողջունել_են_իրանական_արտադրության_խելացի_գրատախտակների_կիրառումը
Իրանական գիտահեն ընկերությունն իր արտադրած խելացի գրատախտակներն արտահանում է Իրաք, Աֆղանստան և Լիբանան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2024 07:23 Asia/Tehran
  • Տարածաշրջանի երկրները ողջունել են  իրանական արտադրության  խելացի գրատախտակների կիրառումը

Իրանական գիտահեն ընկերությունն իր արտադրած խելացի գրատախտակներն արտահանում է Իրաք, Աֆղանստան և Լիբանան։

Խելացի գրատախտակը ստեղծվել է թվային տեխնոլոգիայի միջոցով։ Այն օգտագործողին թույլ է տալիս սենսորների, ծրագրային ապահովման և անլար ցանցի օգնությամբ թվային կերպով ցուցադրել տեղեկատվությունը։

Pars Today-ի փոխանցմամբ՝ իրանական «Դանեշ Ավրան» ընկերության գործադիր տնօրեն Ռեզա Ջաֆար Թաբաթաբային նշել է, որ  Pars խելացի գրատախտակը  նոր կրթական գործիք է, հավելելով․ «Գրատախտակն ունի շատ հզոր ծրագիր  և ուսուցման տարբեր գործիքներ, ներառյալ   քիմիայի և ֆիզիկայի վիրտուալ լաբորատորիաներ և մաթեմատիկական դիագրամներ գծելու գործիքներ»:

Նշելով, որ տարածաշրջանի երկրները ողջունել են այս գրատախտակի կիրառումը, Թաբաթաբային հավելել է․ «Խելացի գրատախտակը կբարձրացնի գիտական կենտրոններում կրթության արագությունը»։