Իրանի արտաքին գործերի նախարարը քննադատել է Իսլամական Հանրապետության դեմ եվրոպացիների անհիմն պնդումները
Սահաբ - Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չի ուղարկել Ռուսաստան։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին «X» սոցիալական ցանցում, անդրադառնալով Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելի և նրա տեղակալ Էնրիկե Մորայի հետ Նյու Յորքում իր վերջին հանդիպմանը, գրել է, որ եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպմանը հստակ և թափանցիկ կերպով ընդգծել է, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ չի տրամադրել, և եթե Եվրոպային պատրվակ է պետք Իսրայելի ռեժիմի շանտաժն հանդուրժելու համար, ապա նրանք պետք է այլ պատմություն գտնեն։
Իրանի արտաքին գործերի նախարարը հիշեցրել է նաև, որ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը նորություն չէ և դրա պատմությունը սերում է ուկրաինական ճգնաժամից առաջ ժամանակներից՝ հավելելով, որ որոշ եվրոպացիներ Իսրայելի ռեժիմին տրամադրել են առաջադեմ զենքեր և մեծ ցանկությամբ մասնակցել Իրանի դեմ ռազմական գործողություններին։