Իրանցի մարզուհիները նվաճել են Ասիայի թիավարության մրցությունների արծաթե մեդալը
Հոկտեմբեր 14, 2024 07:59 Asia/Tehran
Իրանի թիավարության կանանց չորս հոգանոց թիմը նվաճել է Ասիայի թիավարության առաջնության արծաթե մեդալը։
Հոկտեմբերի 10-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկել է թիավարության Ասիայի առաջնությունը, որին մասնակցում է նաև Իրանի թիավարության ազգային հավաքականը։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի թիմը, որի անդամներն են Մահսա Ջավարին, Զեյնաբ Նոռուզին, Ֆաթեմեհ Մաջալալը և Քիմիա Զարհը, եզրափակչում մրցել է չինական Թայբեյի, Ուզբեկստանի, Վիետնամի, Չինաստանի և Ղազախստանի թիմերի հետ և գրանցելով 6:56.550 րոպե ժամանակ, զբաղեցրել մրցաշարի երկրորդ տեղը։
Առաջին տեղը զբաղեցրել է Չինաստանի հավաքականը, երրորդը՝ Վիետնամի։