Իրանցի մարզուհիները նվաճել են Ասիայի թիավարության մրցությունների արծաթե մեդալը
https://parstoday.ir/hy/news/iran-i224326-Իրանցի_մարզուհիները_նվաճել_են_Ասիայի_թիավարության_մրցությունների_արծաթե_մեդալը
Իրանի թիավարության կանանց չորս հոգանոց թիմը նվաճել է Ասիայի թիավարության առաջնության արծաթե մեդալը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2024 07:59 Asia/Tehran
  • Իրանցի մարզուհիները նվաճել են Ասիայի թիավարության մրցությունների արծաթե մեդալը

Իրանի թիավարության կանանց չորս հոգանոց թիմը նվաճել է Ասիայի թիավարության առաջնության արծաթե մեդալը։

Հոկտեմբերի 10-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում  մեկնարկել է թիավարության Ասիայի առաջնությունը, որին մասնակցում է նաև Իրանի թիավարության ազգային հավաքականը։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի թիմը, որի անդամներն են Մահսա Ջավարին, Զեյնաբ Նոռուզին, Ֆաթեմեհ Մաջալալը և Քիմիա Զարհը, եզրափակչում մրցել է չինական Թայբեյի, Ուզբեկստանի, Վիետնամի, Չինաստանի և Ղազախստանի թիմերի հետ և գրանցելով  6:56.550 րոպե ժամանակ, զբաղեցրել մրցաշարի  երկրորդ տեղը։ 

Առաջին տեղը զբաղեցրել է Չինաստանի հավաքականը,  երրորդը՝ Վիետնամի։