Իրանահայ պրոֆեսոր Մկրտիչ Թումանեանը՝ նախագահի առաջին տեղակալի գիտական ներկայացուցիչը Հայաստանում
(last modified Tue, 15 Oct 2024 12:05:08 GMT )
Հոկտեմբեր 15, 2024 15:35 Asia/Tehran
  •  Իրանահայ պրոֆեսոր Մկրտիչ Թումանեանը՝ նախագահի առաջին տեղակալի գիտական ներկայացուցիչը Հայաստանում

Իրանում հայատառ «ԱԼԻՔ» օրաթերթը հյուրընկալել է անվանի մաթեմատիկոս, Իրանի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ պրոֆեսոր Մկրտիչ Թումանյանին:

Օրաթերթի  գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ զրույցի ընթացքում անդրադարձել  է եղել     Իրանի և  Հայաստանի միջև գիտական, ակադեմիական և միջբուհական կապերի առավել ընդլայնման և  ամրապնդման կարևորությանը:

Պրոֆ. Թումանյանը հատուկ ընդգծել է, որ կարևոր է  վերացնել Հայաստանում ուսանած ուսանողների վկայականների նույնականացման և վավերացման հետ առկա խոչընդոտներն Իրանում:

Նշելի որ, ԻԻՀ   նախագահի առաջին տեղակալ դոկտ. Մոհամմադ Ռեզա Արեֆի հատուկ հրամանագրով, պրոֆ. Թումանյանը նշանակվել է նախագահի առաջին տեղակալի գիտական ներկայացուցիչն Հայաստանում:

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի հրամանագրում մասնավորապես նշված է. «Հուսով ենք, որ անսալով երկու երկրների միջև գիտական և տեխնոլոգիական փոխգործակցության ընդլայնման ոլորտում 14-րդ կառավարության հիմնարար սկզբունքներին, կնպաստեք հատկապես երկու երկրների միջև  թվային տնտեսության, միջբուհական փոխգործակցության առավել զարգացմանը և իրանցի ուսանողների վկայականների նույնականացման և վավերացման գործում առկա խոչընդոտների վերացմանը՝ խթանելով երկու երկրների միջև համագործակցության ու գիտական դիվանագիտության մակարդակի բարձրացմանը»:

Ուշագրավ է նաև հանգամանքը, որ դոկտ. Արեֆի հանձնարարականով, պրոֆ. Թումանյանի հետ պետք է սերտորեն համագործակցեն Արտաքին գործերի, Առողջապահության, Գիտության, հետազոտության և  բարձր տեխնոլոգիաների նախարարությունները, ինչպես նաև  նախագահի գրասենյակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, պրոֆ. Թումանյանը Իրանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագհության որոշմամբ, երկու տարի ժամկետով նշանակվել է այդ կառույցի և  Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի միջև կապը: