Իրանահայ պրոֆեսոր Մկրտիչ Թումանեանը՝ նախագահի առաջին տեղակալի գիտական ներկայացուցիչը Հայաստանում
Իրանում հայատառ «ԱԼԻՔ» օրաթերթը հյուրընկալել է անվանի մաթեմատիկոս, Իրանի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ պրոֆեսոր Մկրտիչ Թումանյանին:
Օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է եղել Իրանի և Հայաստանի միջև գիտական, ակադեմիական և միջբուհական կապերի առավել ընդլայնման և ամրապնդման կարևորությանը:
Պրոֆ. Թումանյանը հատուկ ընդգծել է, որ կարևոր է վերացնել Հայաստանում ուսանած ուսանողների վկայականների նույնականացման և վավերացման հետ առկա խոչընդոտներն Իրանում:
Նշելի որ, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ դոկտ. Մոհամմադ Ռեզա Արեֆի հատուկ հրամանագրով, պրոֆ. Թումանյանը նշանակվել է նախագահի առաջին տեղակալի գիտական ներկայացուցիչն Հայաստանում:
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի հրամանագրում մասնավորապես նշված է. «Հուսով ենք, որ անսալով երկու երկրների միջև գիտական և տեխնոլոգիական փոխգործակցության ընդլայնման ոլորտում 14-րդ կառավարության հիմնարար սկզբունքներին, կնպաստեք հատկապես երկու երկրների միջև թվային տնտեսության, միջբուհական փոխգործակցության առավել զարգացմանը և իրանցի ուսանողների վկայականների նույնականացման և վավերացման գործում առկա խոչընդոտների վերացմանը՝ խթանելով երկու երկրների միջև համագործակցության ու գիտական դիվանագիտության մակարդակի բարձրացմանը»:
Ուշագրավ է նաև հանգամանքը, որ դոկտ. Արեֆի հանձնարարականով, պրոֆ. Թումանյանի հետ պետք է սերտորեն համագործակցեն Արտաքին գործերի, Առողջապահության, Գիտության, հետազոտության և բարձր տեխնոլոգիաների նախարարությունները, ինչպես նաև նախագահի գրասենյակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, պրոֆ. Թումանյանը Իրանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագհության որոշմամբ, երկու տարի ժամկետով նշանակվել է այդ կառույցի և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի միջև կապը: