Ասորական եկեղեցու քահանա. Իրանը բարության, գեղեցկության և կրոնների գոյակցության երկիրն է
https://parstoday.ir/hy/news/iran-i224378-Ասորական_եկեղեցու_քահանա._Իրանը_բարության_գեղեցկության_և_կրոնների_գոյակցության_երկիրն_է
Pars Today- Թեհրանի ասորական ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվն անհերքելի է անվանել կրոնական ակտիվիստների դերը համաշխարհային խաղաղության հաստատման գործում։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 15, 2024 12:29 Asia/Tehran
  • Թեհրանի Ասորական Ավետարանական եկեղեցու հովիվ՝  Նինոս Մողադաս Նիա
    Թեհրանի Ասորական Ավետարանական եկեղեցու հովիվ՝ Նինոս Մողադաս Նիա

Pars Today- Թեհրանի ասորական ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվն անհերքելի է անվանել կրոնական ակտիվիստների դերը համաշխարհային խաղաղության հաստատման գործում։

Parstoday-ը հղում անելով  Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնին, հաղորդել է,որ Թեհրանի ասորական ավետարանական եկեղեցու հովիվ Նինոս Մողադաս Նիան ընդգծելով, որ կրոնական ակտիվիստները  համարվում են  հզոր թևեր միջազգային ասպարեզում  խաղաղություն և բարեկամություն հաստատելու համար, ասել է,- Այժմ արևմտյան աշխարհում դարեր շարունակ կրոնը և նրա հավատացյալները չեն ընդգրկվում կառավարման և հասարակության բարձր մակարդակներում: Արևմտյան երկրները  այնքան էլ ուշադրություն չեն դարձնում իրենց կրոնական ակտիվիստներին։  Նրանք միայն  ընտրությունների և ավելի շատ ձայներ ստանալու համար, ուշադրություն են դարձնում կրոնական խնդիրներին։

Նա շարունակեց.- Այնուամենայնիվ, աշխարհում կան  ակտիվ կրոնական  գործիչներ և   շրջանակներ, որոնք  ջանքեր են գործադրում համաշխարհային խաղաղությանն ուղղված կրոնների և ժողովուրդների փոխգործակցության ու բարեկամության համար։ 

Թեհրանի ասորական ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվը կրոնական դիվանագիտության հնարավորությունների առավելագույն օգտագործման որոշ խոչընդոտների մասին ասել է․- Անկասկած, կրոնների հետևորդների միջև որոշ թյուրիմացությունների առկայությունը այս ճանապարհի կարևորագույն խոչընդոտներից է։ Դեռևս կան կասկածներ ու նախապաշարմունքներ, որոնք սնվում են մի քանի հարյուր տարվա ակունքներից  և թունավորում ներկայիս մտքերը։ Ավելի լավ է, որ բոլոր կողմերը ընդունեն, որ կարող է իրենք կարիք ունենան  վերափոխելու և թարմացնելու իրենց հայացքները միմյանց նկատմամբ: Այսօրվա աշխարհը նախորդ դարերի աշխարհը չէ, և այսօր պետք է ավելի լավ ճանաչել միմյանց։

Տնտեսական և  այլ  ոլորտներում այլ երկրների հետ Իրանի կրոնական  հարաբերությունների մեծացման գործառույթի մասին Մողադաս Նիան հավելել է.-

Իրանում մենք ականատես ենք եղել բոլոր , հատկապես աշխարհի  եկեղեցիների երեք հիմնական ուղղություններով կրոնների միջև երկխոսության տասնյակ սեմինարների անցկացմանը: Անկասկած, Իրան այցելած հոգեւորականների  և աստվածաբանների պատվիրակություններն  մի քանի օր այցելելով Իրանի գեղեցիկ քաղաքներ, ինչպիսիք են Սպահանն ու Շիրազը, մեր երկիրը լքեցին փոխված հայացքով և լավ հիուշերով:

Նա շարունակեց. «Գուցե այդ կրոնական պատվիրակությունների կարծիքը մեծ ազդեցություն չի թողել Իրանի նկատմամբ  մերթ թշնամաբար տրամադրված  իրենց երկրների կառավարությունների ու  իշխանությունների վրա, բայց դա անկասկած բարենպաստ ազդեցություն է ունենում եկեղեցիների անդամների և իրենց հասարակության  հայեցողության վրա: Արևմտյան հասարակությունները, չնայած այն ամենին, ինչ լսում են իրենց պաշտոնական լրատվամիջոցներից, պետք է իմանան, որ Իրանը եղել և մնում է բարության, գեղեցկության և բոլոր կրոնների ու էթնիկ խմբերի  խաղաղ գոյակցության երկիրը: Իսկ Իրան այցելելով նրանք կարող են շատ բան սովորել այս երկրի հարուստ մշակույթից»։

Ներքին և արտաքին առումով, Թեհրանի ասորական ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվը մշակութային և կրոնական դիվանագիտության ակտիվիստների՝ միմյանց օգնելու մասին ասաց. «Կրոնական և մշակութային ակտիվիստներն իրականում մեկ նպատակ ունեն՝ այն է հասարակության առաջընթացը։ Իմ կարծիքով, Իրանի Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունն այս ոլորտում առավելագույն ջանքերն է գործադրել և այս ուղղությամբ լավագույն քայլերն արել: Մշակույթի և հաղորդակցության կազմակերպության հավաքներում բազմիցս ականատես ենք եղել  տեղական և արտասահմանյան ականավոր գործիչների փոխգործակցությանն ու կարծիքների փոխանակմանը, ընդորում որոշ դեպքերում էլ այդ հարաբերությունները եղել են շարունակական և լավ արդյունքներ են ունեցել»։