Ասորական եկեղեցու քահանա. Իրանը բարության, գեղեցկության և կրոնների գոյակցության երկիրն է
-
Թեհրանի Ասորական Ավետարանական եկեղեցու հովիվ՝ Նինոս Մողադաս Նիա
Pars Today- Թեհրանի ասորական ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվն անհերքելի է անվանել կրոնական ակտիվիստների դերը համաշխարհային խաղաղության հաստատման գործում։
Parstoday-ը հղում անելով Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնին, հաղորդել է,որ Թեհրանի ասորական ավետարանական եկեղեցու հովիվ Նինոս Մողադաս Նիան ընդգծելով, որ կրոնական ակտիվիստները համարվում են հզոր թևեր միջազգային ասպարեզում խաղաղություն և բարեկամություն հաստատելու համար, ասել է,- Այժմ արևմտյան աշխարհում դարեր շարունակ կրոնը և նրա հավատացյալները չեն ընդգրկվում կառավարման և հասարակության բարձր մակարդակներում: Արևմտյան երկրները այնքան էլ ուշադրություն չեն դարձնում իրենց կրոնական ակտիվիստներին։ Նրանք միայն ընտրությունների և ավելի շատ ձայներ ստանալու համար, ուշադրություն են դարձնում կրոնական խնդիրներին։
Նա շարունակեց.- Այնուամենայնիվ, աշխարհում կան ակտիվ կրոնական գործիչներ և շրջանակներ, որոնք ջանքեր են գործադրում համաշխարհային խաղաղությանն ուղղված կրոնների և ժողովուրդների փոխգործակցության ու բարեկամության համար։
Թեհրանի ասորական ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվը կրոնական դիվանագիտության հնարավորությունների առավելագույն օգտագործման որոշ խոչընդոտների մասին ասել է․- Անկասկած, կրոնների հետևորդների միջև որոշ թյուրիմացությունների առկայությունը այս ճանապարհի կարևորագույն խոչընդոտներից է։ Դեռևս կան կասկածներ ու նախապաշարմունքներ, որոնք սնվում են մի քանի հարյուր տարվա ակունքներից և թունավորում ներկայիս մտքերը։ Ավելի լավ է, որ բոլոր կողմերը ընդունեն, որ կարող է իրենք կարիք ունենան վերափոխելու և թարմացնելու իրենց հայացքները միմյանց նկատմամբ: Այսօրվա աշխարհը նախորդ դարերի աշխարհը չէ, և այսօր պետք է ավելի լավ ճանաչել միմյանց։
Տնտեսական և այլ ոլորտներում այլ երկրների հետ Իրանի կրոնական հարաբերությունների մեծացման գործառույթի մասին Մողադաս Նիան հավելել է.-
Իրանում մենք ականատես ենք եղել բոլոր , հատկապես աշխարհի եկեղեցիների երեք հիմնական ուղղություններով կրոնների միջև երկխոսության տասնյակ սեմինարների անցկացմանը: Անկասկած, Իրան այցելած հոգեւորականների և աստվածաբանների պատվիրակություններն մի քանի օր այցելելով Իրանի գեղեցիկ քաղաքներ, ինչպիսիք են Սպահանն ու Շիրազը, մեր երկիրը լքեցին փոխված հայացքով և լավ հիուշերով:
Նա շարունակեց. «Գուցե այդ կրոնական պատվիրակությունների կարծիքը մեծ ազդեցություն չի թողել Իրանի նկատմամբ մերթ թշնամաբար տրամադրված իրենց երկրների կառավարությունների ու իշխանությունների վրա, բայց դա անկասկած բարենպաստ ազդեցություն է ունենում եկեղեցիների անդամների և իրենց հասարակության հայեցողության վրա: Արևմտյան հասարակությունները, չնայած այն ամենին, ինչ լսում են իրենց պաշտոնական լրատվամիջոցներից, պետք է իմանան, որ Իրանը եղել և մնում է բարության, գեղեցկության և բոլոր կրոնների ու էթնիկ խմբերի խաղաղ գոյակցության երկիրը: Իսկ Իրան այցելելով նրանք կարող են շատ բան սովորել այս երկրի հարուստ մշակույթից»։
Ներքին և արտաքին առումով, Թեհրանի ասորական ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվը մշակութային և կրոնական դիվանագիտության ակտիվիստների՝ միմյանց օգնելու մասին ասաց. «Կրոնական և մշակութային ակտիվիստներն իրականում մեկ նպատակ ունեն՝ այն է հասարակության առաջընթացը։ Իմ կարծիքով, Իրանի Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունն այս ոլորտում առավելագույն ջանքերն է գործադրել և այս ուղղությամբ լավագույն քայլերն արել: Մշակույթի և հաղորդակցության կազմակերպության հավաքներում բազմիցս ականատես ենք եղել տեղական և արտասահմանյան ականավոր գործիչների փոխգործակցությանն ու կարծիքների փոխանակմանը, ընդորում որոշ դեպքերում էլ այդ հարաբերությունները եղել են շարունակական և լավ արդյունքներ են ունեցել»։