Արևմուտքն Ուկրաինայի հարցում մեղադրում է Իրանին հասարակական կարծիքը Իսրայելի հանցագործություններից շեղելու նպատակով
-
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայի
Pars Today- Բաղային Իրանի դեմ Եվրամիության և Անգլիայի հնչեցրած մեղադրանքները որակել է որպես խարդախություն և հասարակական կարծիքն օրվա ամենակարևոր հարցերից՝ այսինքն՝ Պաղեստինի ժողովրդի ցեղասպանությունից և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի պատերազմական գործողություններից շեղելու փորձ։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային Եվրամիության և Անգլիայի կողմից կեղծ և անհիմն պատրվակներով Իրանի մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը անհիմն և միջազգային իրավունքի նորմերին, հատկապես մարդու իրավունքներին հակասող քայլ որակելով խստորեն դատապարտեց այն։
Ինչպես հաղորդում է Parstoday-ը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության կայքը, Իրանի ԱԳՆ խոսնակը, հերքելով Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ վաճառելու հետ կապված մեղադրանքներն ասել է.- Իրանի դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ պարզ է և սկզբունքային,թեև Իրանը հակամարտության հենց սկզբից ընդդիմանալով պատերազմին և ընդգծելով բոլոր երկրների հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության նկատմամբ, պահանջել է դիվանագիտական ճանապարհով լուծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարաձայնությունները։ Չնայած դրան, ցավոք, որոշ եվրոպական երկրներ, այդ թվում Անգլիան առանց փաստարկներ ներկայացնելու պնդում են, որ Իրանը ռազմական միջամտություն է ցուցաբերում այս հակամարտությունում, ինչը լիովին մերժված է։
Բաղային Իրանի դեմ Եվրամիության և Անգլիայի հնչեցրած մեղադրանքները որակել է որպես խարդախություն և հասարակական կարծիքն օրվա ամենակարևոր հարցերից՝ այսինքն՝ Պաղեստինի ժողովրդի ցեղասպանությունից և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի պատերազմական գործողություններից շեղելու փորձ։ Անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայում և Լիբանանում ցեղասպանության և ագրեսիայի համար օգտագործվող մահաբեր զենքեր տրամադրելու գործում որոշ եվրոպական երկրների, այդ թվում՝ Անգլիայի և Գերմանիայի դերակատարությանը, Բաղային այդ երկրները ներկայացրեց որպես Պաղեստինի և Լիբանանի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների մեղսակից և ցեղասպանության արգելման կոնվենցիայի համաձայն, հիշեցնելով երկրներին իրենց օրինական պարտականությունների մասին, նշեց ,որ Իսրայելի ռեժիմին զենք մատակարարող երկրների գործողությունները խախտում են միջազգային իրավունքը։
Ընդգծելով այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ պաշտպանական և ռազմական համագործակցություն ունենալու Իրանի անվիճելի իրավունքը՝ իր պաշտպանական կարիքներն ապահովելու և ամրապնդելու, իր շահերն ու ազգային անվտանգությունը և իր տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու համար, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է,-
Այլ երկրների հետ Իրանի պաշտպանական ու ռազմական համագործակցությունը որևէ երրորդ կողմի դեմ չէ, և ոչ մի երրորդ կողմ իրավունք չունի միջամտելու այլ երկրների հետ համագործակցելու Իրանի Իսլամական Հանրապետության օրինական որոշմանը:
Նշելով,որ Եվրամիության քայլը հակասում է, և չի համապատասխանում մարդու իրավունքների և փոխգործակցության վերաբերյալ եվրոպական երկրների պնդումներին , Բաղային ընդգծել է,- Ուղևորատար ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը միջազգային իրավունքի նորմերի և կանոնակարգերի, հատկապես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների բացահայտ խախտում է, ինչը դատապարտելի է։
Ընդգծելով Եվրամիության ապօրինի և չարդարացված պատժամիջոցներին համապատասխան միջոցներ ձեռնարկելու և արձագանքելու Իրանի իրավունքը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ԵՄ-ին խորհուրդ է տվել հետևել միջազգային իրավունքի կանոններին և բարոյական ու մարդասիրական նորմերին, և իր անդամ երկրներին պարտավորեցնել դադարեցնել զենքի վաճառքը Իսրայելի ագրեսոր ռեժիմին և այդպիսով կանխել ցեղասպանության շարունակումը Գազայում և Լիբանանում, ինչպես նաև անապահովության և լարվածության սրումը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։