Արևմուտքն Ուկրաինայի հարցում մեղադրում է Իրանին հասարակական կարծիքը Իսրայելի հանցագործություններից շեղելու նպատակով
https://parstoday.ir/hy/news/iran-i224388-Արևմուտքն_Ուկրաինայի_հարցում_մեղադրում_է_Իրանին_հասարակական_կարծիքը_Իսրայելի_հանցագործություններից_շեղելու_նպատակով
Pars Today- Բաղային Իրանի դեմ Եվրամիության և Անգլիայի հնչեցրած մեղադրանքները որակել է որպես խարդախություն և հասարակական կարծիքն  օրվա ամենակարևոր հարցերից՝ այսինքն՝  Պաղեստինի ժողովրդի ցեղասպանությունից և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմական գործողություններից շեղելու փորձ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2024 13:38 Asia/Tehran
  • Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայի
    Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայի

Pars Today- Բաղային Իրանի դեմ Եվրամիության և Անգլիայի հնչեցրած մեղադրանքները որակել է որպես խարդախություն և հասարակական կարծիքն  օրվա ամենակարևոր հարցերից՝ այսինքն՝  Պաղեստինի ժողովրդի ցեղասպանությունից և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմական գործողություններից շեղելու փորձ։

 

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային  Եվրամիության և Անգլիայի  կողմից  կեղծ և անհիմն պատրվակներով Իրանի մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը անհիմն  և միջազգային իրավունքի նորմերին, հատկապես մարդու իրավունքներին հակասող քայլ որակելով խստորեն դատապարտեց այն։

Ինչպես հաղորդում է Parstoday-ը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության կայքը, Իրանի ԱԳՆ խոսնակը, հերքելով Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ վաճառելու հետ կապված մեղադրանքներն ասել  է.- Իրանի  դիրքորոշումն  ուկրաինական հակամարտության վերաբերյալ պարզ է և սկզբունքային,թեև Իրանը  հակամարտության հենց սկզբից  ընդդիմանալով պատերազմին և ընդգծելով բոլոր երկրների հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության նկատմամբ, պահանջել է դիվանագիտական  ճանապարհով լուծել  Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարաձայնությունները։ Չնայած դրան, ցավոք, որոշ եվրոպական  երկրներ, այդ թվում Անգլիան  առանց փաստարկներ ներկայացնելու պնդում են, որ Իրանը ռազմական միջամտություն է ցուցաբերում  այս հակամարտությունում, ինչը լիովին մերժված է։

Բաղային Իրանի դեմ Եվրամիության և Անգլիայի հնչեցրած մեղադրանքները որակել է որպես խարդախություն և հասարակական կարծիքն  օրվա ամենակարևոր հարցերից՝ այսինքն՝  Պաղեստինի ժողովրդի ցեղասպանությունից և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմական գործողություններից շեղելու փորձ։  Անդրադառնալով Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Գազայում և Լիբանանում ցեղասպանության և ագրեսիայի համար օգտագործվող մահաբեր զենքեր տրամադրելու գործում որոշ եվրոպական երկրների, այդ թվում՝ Անգլիայի և Գերմանիայի դերակատարությանը,  Բաղային այդ երկրները ներկայացրեց որպես  Պաղեստինի և Լիբանանի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների մեղսակից  և ցեղասպանության արգելման կոնվենցիայի համաձայն,  հիշեցնելով երկրներին իրենց օրինական պարտականությունների մասին, նշեց ,որ Իսրայելի ռեժիմին զենք մատակարարող երկրների գործողությունները խախտում են միջազգային իրավունքը։ 

Ընդգծելով այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ պաշտպանական և ռազմական համագործակցություն ունենալու Իրանի անվիճելի իրավունքը՝ իր պաշտպանական կարիքներն ապահովելու և ամրապնդելու,   իր շահերն ու ազգային անվտանգությունը և  իր տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու համար, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել  է,-

Այլ երկրների հետ Իրանի պաշտպանական  ու  ռազմական համագործակցությունը որևէ երրորդ կողմի դեմ չէ, և ոչ մի երրորդ կողմ իրավունք չունի միջամտելու այլ երկրների հետ համագործակցելու Իրանի Իսլամական Հանրապետության օրինական որոշմանը:

Նշելով,որ  Եվրամիության քայլը հակասում  է, և չի համապատասխանում մարդու իրավունքների և փոխգործակցության վերաբերյալ եվրոպական երկրների պնդումներին , Բաղային  ընդգծել է,- Ուղևորատար ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը միջազգային իրավունքի նորմերի և կանոնակարգերի, հատկապես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների բացահայտ խախտում է, ինչը  դատապարտելի է։

Ընդգծելով Եվրամիության ապօրինի և չարդարացված պատժամիջոցներին համապատասխան  միջոցներ ձեռնարկելու և արձագանքելու Իրանի իրավունքը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ԵՄ-ին խորհուրդ է տվել  հետևել  միջազգային իրավունքի կանոններին և բարոյական ու մարդասիրական նորմերին, և իր անդամ երկրներին պարտավորեցնել  դադարեցնել զենքի վաճառքը Իսրայելի ագրեսոր ռեժիմին և այդպիսով կանխել ցեղասպանության շարունակումը  Գազայում և Լիբանանում, ինչպես նաև անապահովության և լարվածության սրումը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։