Իրանը դեմ է կովկասյան տարածաշրջանում օտար երկրների միջամտությանը
Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը, նշելով, որ Թեհրանը դեմ է Կովկասի տարածաշրջանում օտար երկրների միջամտություններին, ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել տարածաշրջանի երկրների կարողություններից, այդ թվում՝ 3+3 խորհրդատվական մեխանիզմօց օգտվելու անհրաժեշտությունը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Շահին Մուստաֆաևի հետ երեկ կայացած հանդիպմանն Աբբաս Արաղչին դրական է գնահատել խնդիրները բանակցային ճանապարհով լուծելուն և խաղաղության համաձայնության հասնելուն ուղղված տարածաշրջանի երկրների ջանքերը և նշել, որ Իրանը պատրաստ է աջակցել այդ հարցում։
Անդրադառնալով Իրանի արտաքին քաղաքականության մեջ Ադրբեջանի կարևոր դերին, Արաղչին հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերություններն էլ ավելի կընդլայնվեն։ Նա նաև կարևորել է երկու երկրների տնտեսական համատեղ հանձնաժողովի դերը։
Խոսելով Պաղեստինի և Լիբանանի անպաշտպան ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների մասին, որոնք իրականացվում են արևմտյան որոշ երկրների աջակցությամբ, Աբբաս Արաղչին ընդգծել է այդ հանցագործությունները կասեցնելու համար համաշխարհային գործողությունների անհրաժեշտությունը։
Հանդիպմանն անդրադառնալով կովկասյան տարածաշրջանի զարգացումներին, Շահին Մուստաֆաևն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության հաստատման Բաքվի մոտեցումը, հավելելով, որ Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել՝ հարևանների վրա հարձակումների համար։
Խոսելով իրանցի պաշտոնյաների հետ օգտակար և կառուցողական հանդիպումների ու բանակցությունների մասին, Մուստաֆաևը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը Թեհրան վկայում է Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու Բաքվի ջանքերի մասին։
Արդյունավետ և օգտակար որակելով առևտրի, ներդրումների, տարանցման, էլեկտրաէներգիայի, ջրի և նավթի ոլորտներում երկկողմ համագործակցությունը, Մուստաֆաևը հույս է հայտնել, որ երկու երկրների մեծ կարողությունների շնորհիվ Իրանի նոր կառավարության աշխատանքի ըթնացքում երկկողմ համագործակցության գործընթացն էլ ավելի կընդլայնվի։
Հարավային Կովկասի ռազմավարական դիրքը մեծ նշանակություն ունի ինչպես հարևանների, այնպես էլ արտատարածաշրջանային երկրների համար։ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կարգավորելու բազմաթիվ լուծումներ են առաջարկվել։ Տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Իրանը, կարևորում են այդ խնդիրը լուծելու նպատակով տարածաշրջանային համագործակցությունը։
Իրանն առաջարկում է հարավկովկասյան տարածաշրջանի հարևաններից միջև կոնֆլիկտը լուծել 3+3 տարածաշրջանային մեխանիզմի միջոցով։ Այդ մեխանիզմը որը ներառում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան մի կողմից և Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը՝ մյուս, հնրավորություն է՝ Հարավային Կովկասի երկարաժամկետ հակամարտությունը լուծել տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։