Արաղչի. Եվրոպացիների վարած «բաժանիր, որ տիրես» քաղաքականության դարաշրջանն ավարտվել է
https://parstoday.ir/hy/news/iran-i224470-Արաղչի._Եվրոպացիների_վարած_բաժանիր_որ_տիրես_քաղաքականության_դարաշրջանն_ավարտվել_է
ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Արևմտյան Ասիայում եվրոպացիների վարած «բաժանիր, որ տիրես» քաղաքականության դարաշրջանն ավարտվել է։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հոկտեմբեր 17, 2024 08:13 Asia/Tehran
  • Արաղչի. Եվրոպացիների վարած «բաժանիր, որ տիրես» քաղաքականության դարաշրջանն ավարտվել է

ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Արևմտյան Ասիայում եվրոպացիների վարած «բաժանիր, որ տիրես» քաղաքականության դարաշրջանն ավարտվել է։

Օրերս Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Եվրամիության անդամ երկրները հակաիրանական հայտարարություն են տարածել՝ Մեծ Թոնբ, Փոքր Թոնբ և Բու Մուսա իրանական կղզիների վերաբերյալ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ արաձագանքելով այդ բանաձևին, ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երեք կղզիներն Իրանի տարածքի մաս են կազմում և այդպես լինելու է հավերժ։

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային նույնպես խստորեն դատապարտել է Եվրամիության և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ղեկավարների համատեղ հանդիպան ավարտին հրապարակված բանաձևը, նշելով, որ այն հակասում է ԵՄ անդամ երկրների սկզբունքներին և նպատակներին և ՄԱԿ-ի կանոնադրությունը, հատկապես՝ ազգային ինքնիշխանությունն ու   տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքին:

Նշելով, որ Մեծ Թոնբը, Փոքր Թոնբը և Բու Մուսան Իրանի անբաժանելի մասն են, Բաղային հավելել է, որ կեղծ հայտարարություններն ու ապակողմնորոշիչ պնդումների կրկնությունը չեն կարող փոխել իրականությունը։

ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ափսոսանք է հայտնել, որ տարածաշրջանի որոշ երկրներ, փոխանակ կենտրոնանալու իսլամական աշխարհի՝ Արևմտյան Ասիայի և աշխարհի ամենահրատապ խնդրի՝ Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության և Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի վրա, կեղծ տարածքային պահանջներ են ներկայացրել հարևան երկրի նկատմամբ։

 Ակնկալվում էր, որտարածաշրջանի երկրները ԵՄ անդամների հետ հանդիպման հնարավորությունը կօգտագործեն նրանց պատասխանատվության ենթարկելու և Իսրայելի ագրեսիան կանխելու  համար։ ԵՄ անդամ երկրների մի մասն Իսրայելի  զենքի հիմնական մատակարարներն են։