ԻԻՀ նախագահ. Կանգնեցրեք սիոնիստական պատերազմի մեքենան՝ ճնշում գործադրելով ռեժիմի կողմնակիցների վրա
Իրանի նախագահը կոչ է արել ավելի մեծ ճնշում գործադրել Սիոնիստական ռեժիմի կողմնակիցների վրա՝ դադարեցնելու ցեղասպան ռեժիմի սպանությունների ու հանցագործության մեքենան:
Օմանի սուլթան Հեյթամ բեն Թարիղի հետ հեռախոսազրույցում, բարձր գնահատելով այդ երկրի դիրքորոշումները Գազայում և Լիբանանում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է Իրսայելի կողմնակիցների վրա ավելի մեծ ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ ռեժիմի սպանությունների մեքենան կանգնեցնելու համար։
Նշելով, որ Օմանի հետ հարաբերությունների ընդլայնումն ԻԻՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, Փեզեքշյանը հավելել է․ «Տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը տարածաշրջանի հիմնախնդիրները լուծելու գրավականն է՝ որպես երկրների հավաքական զարգացման հարթակ և բարեկեցության ու խաղաղության երաշխիք»։
Իրանի նախագահը նշել է, որ տարածաշրջանի մուսուլման երկրների միջև եղբայրության ամրապնդումը կարևոր է, հավելելով. «Եթե իսլամական երկրները միավորվեն, Սիոնիստական ռեժիմը չի համարձակվի այդքան հեշտությամբ հանցագործություններ կատարել, իսկ ԱՄՆ-ն ու արեւմտյան երկրները՝ աջակցել ռեժիմին»։
Հեյթամ բեն Թարիղը գնահատել է Իրանի սկզբունքային դիրքորոշումները տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Գազայի և Լիբանանի վերաբերյալ, և ընդգծել արևմտյան երկրներում այս հարցի հետ կապված երկակի ստանդարտներից խուսափելու անհրաժեշտությունը։
Օմանի սուլթանը Գազայի և Լիբանանի ճնշված ժողովրդի իրավունքների պաշտպանությունը համարել է իր երկրի առաջնահերթություններից և լուրջ մտահոգություններից մեկը հավելելով․ «Օմանը միշտ ընդգծել է, որ Իսրայելի հանցագործություններին արևմտյան երկրների աջակցության շարունակումը որևէ կերպ ընդունելի կամ արդարացված չէ»։