Մեկնաբանություն-Կահիրեն՝ Արաղչիի տարածաշրջանային ուղևորության ութերորդ հանգրվանը
https://parstoday.ir/hy/news/iran-i224498-Մեկնաբանություն_Կահիրեն_Արաղչիի_տարածաշրջանային_ուղևորության_ութերորդ_հանգրվանը
Սահաբ - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի տարածաշրջանային ուղևորության ութերորդ հանգրվանը եղել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն,որտեղ նա հանդիպել և զրուցել է այս երկրի նախագահի և արտգործնախարարի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2024 15:06 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Կահիրեն՝ Արաղչիի տարածաշրջանային ուղևորության ութերորդ հանգրվանը

Սահաբ - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի տարածաշրջանային ուղևորության ութերորդ հանգրվանը եղել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն,որտեղ նա հանդիպել և զրուցել է այս երկրի նախագահի և արտգործնախարարի հետ։

Արևմտյան Ասիայում պատերազմն արագ ընթացք է ստացել։  Սիոնիստական ​​ռեժիմը շարունակում է հանցագործություններն ու ցեղասպանությունը Գազայի ժողովրդի դեմ, միաժամանակ  ամեն կարգի հանցագործություն է կատարում Լիբանանի դեմ և փորձում է ինչպես Գազան, ավերել  նաև Բեյրութը: Ի դեպ  Սիոնիստական ​​ռեժիմը, որը Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահի  և գեներալ-մայոր Նիլֆորուշանի սպանությունից հետո բախվել է Իրանի Իսլամական Հանրապետության «Ազնիվ խոստում-2» գործողությանը, փորձում է ընդլայնել պատերազմն Արևմտյան  Ասիայի  տարածաշրջանում։

Այս կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին տարածաշրջանային այցեր է կատարել՝ նպատակ ունենալով կանխել պատերազմի տարածումը, ինչպես նաև զգուշացնել պատերազմի տարածման հետևանքների մասին։ Իրանի արտաքին գործերի նախարարը, ով ավելի վաղ մեկնել էր Լիբանան, Սիրիա, Սաուդյան Արաբիա, Կատար, Իրաք, Օման և Հորդանան, իր ութերորդ այցը կատարել է դեպի Կահիրե,որտեղ  հանդիպել  և խորհրդակցել է Եգիպտոսի  նախագահ Աբդել ՖաթահԱլ-Սիսիի և   արտգործնախարար Բադր Աբդելատիի հետ: Արաղչիի Եգիպտոս կատարած  ​​ուղևորությունն ավելի կարևոր է, քան տարածաշրջանի այլ երկրներ:

Առաջին հերթին՝  Արաղչիի այցը Եգիպտոս  տեղի է ունեցել  12 տարի անց, և Եգիպտոսի արտգործնախարարի Թեհրան կատարած  2 այցերից   և  2024 թվականի մայիսին ավիավթարի հետևանքով նահատակների հուղարկավորությանը մասնակցելուց և ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպում ունենալուց,  ինչպես նաև անցած տարի Ռիադիում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Իրանի և Եգիպտոսի նախագահներ՝  նահատակ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի ու Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հանդիպանը հաջորդած  երկու երկրների արտաքին գործերի նախարարների շփումներից ու հանդիպումներից հետո։ Ուստի  երկու երկրներ, որոնք չունեն բարձր մակարդակի դիվանագիտական ​​հարաբերություններ և ունեն շահերի պաշտպանության գրասենյակներ, քայլեր են ձեռնարկում հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ։

Երկրորդ, Եգիպտոսը առանձնահատուկ դիրք ունի Պաղեստինի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև հակամարտությունում։ Եգիպտոսն ավանդաբար եղել է արաբա-իսրայելական հակամարտության ազդեցիկ կողմերից մեկը։ Ներկայումս Եգիպտոսը Կատարի հետ միասին երկու արաբական երկրներ են, որոնք մեծ դեր են  ունեցել Գազայում պատերազմին վերջ տալու և հրադադար հաստատելու քայլեր ձեռնարկելու մեջ: Գազայի պատերազմին վերջ տալու բանակցություններ էին ընթանում Իսրայելի, Ամերիկայի, Եգիպտոսի և Կատարի պատվիրակությունների ներկայությամբ։ Ուստի Իրանի արտգործնախարարի այցը Կահիրե առանձնահատուկ նշանակություն ունի՝ նկատի ունենալով Եգիպտոսի կարևոր և ազդեցիկ դերն ու դիրքը տարածաշրջանի զարգացումների, հատկապես պաղեստինյան հարցում։ Այս համատեքստում Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդելատին ասել է, որ Արաղչիի այցը Կահիրե ուղղված է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու Եգիպտոսի ջանքերին։

Եգիպտոսի նախկին փոխարտգործնախարար Աբդոլլահ ալ-Աշալն «Ալ-Արաբի Ալ-Ջադիդ» լրատվամիջոցին ասել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս Եգիպտոսին, և դա պայմանավորված է Եգիպտոսի դերով տարածաշրջանում, հատկապես անցած տարվա ընթացքում Գազայում  պաղեստինյան դիմադրության և օկուպանտ  ռեժիմի միջև բանակցությունների և հրադադարի հետ կապված ջանքերի առումով: Ելնելով Եգիպտոսի հետ Իսրայելի ռեժիմի հարաբերություններից, Կահիրեն ձգտում է դերակատարություն ունենալ Իրանի և այս ռեժիմի միջև լարվածության նվազեցման գործում։