Մեկնաբանություն-Կահիրեն՝ Արաղչիի տարածաշրջանային ուղևորության ութերորդ հանգրվանը
Սահաբ - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի տարածաշրջանային ուղևորության ութերորդ հանգրվանը եղել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն,որտեղ նա հանդիպել և զրուցել է այս երկրի նախագահի և արտգործնախարարի հետ։
Արևմտյան Ասիայում պատերազմն արագ ընթացք է ստացել։ Սիոնիստական ռեժիմը շարունակում է հանցագործություններն ու ցեղասպանությունը Գազայի ժողովրդի դեմ, միաժամանակ ամեն կարգի հանցագործություն է կատարում Լիբանանի դեմ և փորձում է ինչպես Գազան, ավերել նաև Բեյրութը: Ի դեպ Սիոնիստական ռեժիմը, որը Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահի և գեներալ-մայոր Նիլֆորուշանի սպանությունից հետո բախվել է Իրանի Իսլամական Հանրապետության «Ազնիվ խոստում-2» գործողությանը, փորձում է ընդլայնել պատերազմն Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։
Այս կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին տարածաշրջանային այցեր է կատարել՝ նպատակ ունենալով կանխել պատերազմի տարածումը, ինչպես նաև զգուշացնել պատերազմի տարածման հետևանքների մասին։ Իրանի արտաքին գործերի նախարարը, ով ավելի վաղ մեկնել էր Լիբանան, Սիրիա, Սաուդյան Արաբիա, Կատար, Իրաք, Օման և Հորդանան, իր ութերորդ այցը կատարել է դեպի Կահիրե,որտեղ հանդիպել և խորհրդակցել է Եգիպտոսի նախագահ Աբդել ՖաթահԱլ-Սիսիի և արտգործնախարար Բադր Աբդելատիի հետ: Արաղչիի Եգիպտոս կատարած ուղևորությունն ավելի կարևոր է, քան տարածաշրջանի այլ երկրներ:
Առաջին հերթին՝ Արաղչիի այցը Եգիպտոս տեղի է ունեցել 12 տարի անց, և Եգիպտոսի արտգործնախարարի Թեհրան կատարած 2 այցերից և 2024 թվականի մայիսին ավիավթարի հետևանքով նահատակների հուղարկավորությանը մասնակցելուց և ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպում ունենալուց, ինչպես նաև անցած տարի Ռիադիում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Իրանի և Եգիպտոսի նախագահներ՝ նահատակ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի ու Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հանդիպանը հաջորդած երկու երկրների արտաքին գործերի նախարարների շփումներից ու հանդիպումներից հետո։ Ուստի երկու երկրներ, որոնք չունեն բարձր մակարդակի դիվանագիտական հարաբերություններ և ունեն շահերի պաշտպանության գրասենյակներ, քայլեր են ձեռնարկում հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ։
Երկրորդ, Եգիպտոսը առանձնահատուկ դիրք ունի Պաղեստինի և Սիոնիստական ռեժիմի միջև հակամարտությունում։ Եգիպտոսն ավանդաբար եղել է արաբա-իսրայելական հակամարտության ազդեցիկ կողմերից մեկը։ Ներկայումս Եգիպտոսը Կատարի հետ միասին երկու արաբական երկրներ են, որոնք մեծ դեր են ունեցել Գազայում պատերազմին վերջ տալու և հրադադար հաստատելու քայլեր ձեռնարկելու մեջ: Գազայի պատերազմին վերջ տալու բանակցություններ էին ընթանում Իսրայելի, Ամերիկայի, Եգիպտոսի և Կատարի պատվիրակությունների ներկայությամբ։ Ուստի Իրանի արտգործնախարարի այցը Կահիրե առանձնահատուկ նշանակություն ունի՝ նկատի ունենալով Եգիպտոսի կարևոր և ազդեցիկ դերն ու դիրքը տարածաշրջանի զարգացումների, հատկապես պաղեստինյան հարցում։ Այս համատեքստում Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդելատին ասել է, որ Արաղչիի այցը Կահիրե ուղղված է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու Եգիպտոսի ջանքերին։
Եգիպտոսի նախկին փոխարտգործնախարար Աբդոլլահ ալ-Աշալն «Ալ-Արաբի Ալ-Ջադիդ» լրատվամիջոցին ասել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս Եգիպտոսին, և դա պայմանավորված է Եգիպտոսի դերով տարածաշրջանում, հատկապես անցած տարվա ընթացքում Գազայում պաղեստինյան դիմադրության և օկուպանտ ռեժիմի միջև բանակցությունների և հրադադարի հետ կապված ջանքերի առումով: Ելնելով Եգիպտոսի հետ Իսրայելի ռեժիմի հարաբերություններից, Կահիրեն ձգտում է դերակատարություն ունենալ Իրանի և այս ռեժիմի միջև լարվածության նվազեցման գործում։