Մոսկվան և Թեհրանը համագործակցության վերաբերյալ պայմանագիր կստորագրեն. Իրանի դեսպան
https://parstoday.ir/hy/news/iran-i224534-Մոսկվան_և_Թեհրանը_համագործակցության_վերաբերյալ_պայմանագիր_կստորագրեն._Իրանի_դեսպան
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2024 13:58 Asia/Tehran
  • Մոսկվան և Թեհրանը համագործակցության վերաբերյալ պայմանագիր կստորագրեն. Իրանի դեսպան

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո։

Այս մասին «Al Mayadeen» հեռուստաալիքին հայտնել է Ռուսաստանում   ԻԻՀ   դեսպան Քազեմ Ջալալին։

«Համապարփակ համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո՝ Փեզեշքիանի մոսկովյան այցի ընթացքում»,- ասել է դիվանագետը։

Ջալալիի խոսքով` Պուտինն ու Փեզեշքյանը Աշխաբադում պայմանավորվել են, որ փաստաթուղթը կստորագրվի առանձին այցի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահը Իրանի նախագահին  հրավիրել է ՌԴ, Փեզեշքյանն ընդունել է հրավերը։

ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-24-ը։