Արաղչի. Արժանապատվության ուղու մոջահեդների ֆիզիկական ոչնչացումը չի խափանի դիմադրության շարժումը
Սահաբ- Իրանի արտաքին գործերի նախարարությունը ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սանվարի նահատակության կապակցությամբ ցավակցական հայտարարությունում ընդգծել է, որ պատվի և մարդկային արժանապատվության ճանապարհին մոջահեդների ֆիզիկական ոչնչացմամբ ոչ միայն չի խափանվի դիմադրության շարժումն ու ուղին, այլև նրանց արժանապատիվ մահը ընդգծում է նրանց ուղու ճշմարտացիությունը և կոչգեշնչի ազատության և արժանապատվության ճանապարհի մոջահեդներին ու հետևորդներին:
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղաքական բյուրոյի ղեկավար Յահյա Սանվարը չորեքշաբթի օրը Ռաֆահ քաղաքում (Գազայի հատվածի հարավում) սիոնիստական օկուպացիոն թշնամու դեմ մարտերի ընթացքում զոհվել և միացել է իր նահատակ զինակիցներին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Պաղեստինի առաջնորդներին ու վերնախավին սպանելու Սիոնիստական ռեժիմի հանցագործությունը դատապարտող հայտարարության մեջ Ամերիկային համարել է որպես «մեղսակից» ու «մասնակից» այս հանցագործությունների կատարման մեջ և պատասխանատու այս ռեժիմին զենքի մատակարարման և ֆինանսական ու քաղաքական աջակցության համար։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ Սանվարի անունը ավելացել է իսլամական ումմայի լեգենդար հերոսների մատյանում, ինչպիսիք են Շեյխ Ահմեդ Յասինը, Աբդուլ Ազիզ Ռանտիսին, Ղասեմ Սոլեյմանին, Իսմայիլ Հանիեն և Սեյեդ Հասան Նասրալլահը, ովքեր իրենց ողջ կյանքը զոհաբերել են՝ կենդանի պահելու դիմադրության և պայքարի ուղին բռնազավթմանը վերջ դնելու նպատակով և իրացնելու ինքնորոշման լեգիտիմ և օրինական իրավունքը և արժանապատիվ կյանքի հիմնարար իրավունքը։
Միաժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին նաև ասել է.- «Յահյա Սանվարը չէր վախենում մահից, այլ նահատակություն էր փնտրում Գազայում։ Նա մարտի դաշտում քաջաբար կռվեց մինչև իր վերջին շունչը»։
Անդրադառնալով Յահյա Սանվարի նահատակությանը, Արաղչին հավելեց, որ նրա ճակատագիրը ոչ մեկին չի հրաժարեցնի շարունակել ճակատամարտը, այլ ոգեշնչման աղբյուր կդառնա տարածաշրջանի բոլոր դիմադրության մարտիկների՝ թե՛ պաղեստինցիների, թե՛ ոչ պաղեստինցիների համար, իսկ այսօր՝ գրավյալ Պաղեստինյան տարածքներն ազատագրելու իդեալը կենդանի է առավել, քան երբևէ։