ԻԻՀ առաջնորդի ուղերձը՝ մոջահեդ հերոս Յահյա ալ-Սանվարի նահատակության կապակցությամբ 
https://parstoday.ir/hy/news/iran-i224558-ԻԻՀ_առաջնորդի_ուղերձը_մոջահեդ_հերոս_Յահյա_ալ_Սանվարի_նահատակության_կապակցությամբ
Հարգելով Յահյա ալ-Սանվարի հիշատակն ԻԻՀ առաջնորդն ասել է․ «Ինչպես իր մյուս առաջնորդների նահատակությամբ Դիմադրության ճակատը չդադարեց առաջ շարժվել, այնպես էլ չի դադարի առաջ շարժվել Յահյա Ալ-Սանվարի նահատակությամբ»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 19, 2024 05:55 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդի ուղերձը՝ մոջահեդ հերոս Յահյա ալ-Սանվարի նահատակության կապակցությամբ 

Հարգելով Յահյա ալ-Սանվարի հիշատակն ԻԻՀ առաջնորդն ասել է․ «Ինչպես իր մյուս առաջնորդների նահատակությամբ Դիմադրության ճակատը չդադարեց առաջ շարժվել, այնպես էլ չի դադարի առաջ շարժվել Յահյա Ալ-Սանվարի նահատակությամբ»:


Առաջնորդի մամուլի գարսենյակի փոխանցմամբ՝ տարածաշրջանի մուսուլման ժողովուրդներին ու երիտասարդներին ուղղված նամակում, այաթոլլահ Խամենեին հարգել է նահատակ Յահյա Ալ-Սանվարի հիշատակը, նշելով․ «Հերոս մոջահեդ, հրամանատար Յահյա ալ-Սանվարը, Դիմադրության առանցքի  փայլուն դեմքը, պողպատե վճռականությամբ կանգնեց դաժան և ագրեսոր թշնամու դեմ ու համարձակությամբ ապտակեց նրան։ Հիշելով հոկտեմբերի 7-ի անդառնալի հարվածը, նա  պատվով ու հպարտությամբ միացավ նահատակներին։ Նա իր կյանքն անցկացրեց օկուպանտ ու դաժան թշնամու դեմ պայքարելով ու նրա կյանքն այլ ավարտ չէր կարող ունենալ, քան նահատակությունը»։ 
Այաթոլլահ խամենեին հավելել է․ «Հրամանատար  Յահյա ալ-Սանվարի» կորուստն  իհարկե  ցավալի է Դիմադրության ճակատի համար։ Սակայն Դիմադրությունը չդադարեց առաջ գնալ շեյխ Ահմեդ Յասինի, Ֆաթհի Շաղաղիի, Ռանտիսիի և Իսմայիլ Հանիեի նահատակությամբ, և  չի դադարի նաև Սանվարի նահատակությամբ: ՀԱՄԱՍ-ը ողջ է և ողջ կմնա»։ 
ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Յահյա ալ-Սանվարը նահատակվել է հոկտեմբերի 16-ին, Ռաֆահ քաղաքում (Գազայի հատվածից հարավ) սիոնիստական օկուպանտ թշնամու հետ մարտնչելիս: