ԻԻՀ ԱԳ նախարարն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i224560-ԻԻՀ_ԱԳ_նախարարն_արձագանքել_է_ԱՄՆ_նախագահի_հայտարարություններին
ԻԻՀ ԱԳ նախարարը զգուշացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին հայտարարության հետևանքների կապակցությամբ։ 
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 19, 2024 06:05 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարություններին

ԻԻՀ ԱԳ նախարարը զգուշացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին հայտարարության հետևանքների կապակցությամբ։ 

Բեռլին կատարած այցի ավարտին Ջո Բայդենը հայտարարել է, որ որ գիտի, թե ինչպես և երբ է Իսրայելի ռեժիմը պատրաստվում պատասխանել Իրանի հրթիռային հարձակումներին։
Արձագանքելով այս հայտարարությանն ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին X-ի իր օգտահաշվում գրել է․ «Յուրաքանչյուր ոք, ով գիտի, թե «երբ և ինչպես է Իսրայելը հարձակվելու Իրանի վրա», կամ սարքավորումներ և աջակցություն է տրամադրել նման հիմարության համար, տրամաբանորեն պատասխանատվություն կկրի ցանկացած հարձակման համար»։
Անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Յահյա ալ-Սանվարի նահատակությանն Արաղչին գրել է․ «Յահյա ալ-Սանվարը մահից չէր վախենում։ Նա նահատակություն էր փնտրում Գազայում ու քաջաբար կռվեց մինչև իր վերջին շունչը»։ 
Նա նշել է, որ նահատակ Սանվարի ճակատագիրը գեղեցիկ կերպով պատկերված է վերջին պատկերում և այն ոչ մեկին չի հետ պահի մարտը շարունակելուց, այլ կդառնա ոգեշնչման աղբյուր։