Յահյա Սինվարի արյունը ծիլեր կարձակի․ Իրանցի օգտատերերի գրառումները Յահյա Սինվարի նահատակության մասին
-
Պաղեստինյան դիմադրության շարժման՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախկին ղեկավար՝ Նահատակ Յահյա Սինվար
Pars Today- X սոցցանցի օգտատերերը կիբերտարածությունում գրառումներ հրապարակելով, արձագանքել են Պաղեստինի դիմադրության շարժման՝ «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի նահատակությանը։
Գազայում սիոնիստ զինվորների կողմից «Յահյա Սինվարի» նահատակությունն ու դրա տեսանյութի հրապարակումը բազմաթիվ արձագանքներ է առաջացրել սոցիալական ցանցերում։ Ըստ Parstoday-ի՝ այս մասին տարբեր հաղորդագրություններ են հրապարակել նաեւ իրանցի օգտատերերը, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև։
Պաղեստինը նորից կծաղկի
X սոցիալական ցանցի ակտիվիստ «Յեքթա Մորադը» Սինվարի արյունն անվանել է Պաղեստինի վերստին ծաղկելու աղբյուր և գրել․
«Յահյա Սինվարի արյունը ծիլեր կարձակի, և պայքարի դրոշը չի ընկնի պաղեստինցիների ձեռքից։ Այս հողը նորից կծաղկի։ Պաղեստինը ծաղկելու, շարժման և դիմադրության երկիր է»:
Ողջույն Իսրայելի վախճանին
«Ահմադ Ռեզա» անունով մեկ այլ օգտատեր, դիմելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ընդգծել է, որ եկել է այս ռեժիմը ոչնչացնելու ժամանակը։ Նա գրել է.
«Հիմա դուք կարծում եք, որ Իսրայելի սատանայական ահաբեկչական ռեժիմը փրկվե՞լ է կործանումից, պետք է ողջունել Իսրայելի վախճանը, մենք բոլորս Սինվար ու Նասրալլահ ենք»։
Հայրենիքի հանդեպ սերը գովելի է
X սոցիալական ցանցի մեկ այլ ակտիվիստի անունն է «Իրանի ձայնը», ով բարձր գնահատելով նահատակ Յահյա Սինվարի հավատարմությունը իր հայրենիքի՝ Պաղեստինի նկատմամբ, հստակեցրել է.
«Նահատակ Յահյա ալ-Սինվարը ոչ Իսրայելից էր վախենում, ոչ մահից, նա հավատաց այս սկզբունքին և մնաց իր երկրում մինչև վերջին պահը և նահատակվեց, որպեսզի ամբողջ աշխարհն իմանա, որ հայրենիքի հանդեպ սերը ամեն ինչից վեր է: Յահյա ալ-Սինվարը տվեց իր կյանքը հանուն հայրենիքի»։
Սինվարը հավերժացավ
X սոցցանցի իրանցի օգտատեր «Օբեյդը» նույնպես կարծում է, որ Սինվարի անունը հավերժ կմնա աշխարհի մարդկանց հիշողության մեջ։ Նա գրել է.
«Նա դարձավ նախանձախնդրության և դիմադրության խորհրդանիշ և օրինակ՝ ազատատենչների համար: Քանի դեռ կա աշխարհը կհիշվի Սինվարի անունը»:
«Սինվարը» սիոնիստների պատուհասն է
Արևմտյան Ասիայի հարցերով իրանցի վերլուծաբան Ղեյս Ղորեյշին նույնպես Սինվարի ֆիլմն ու նկարները որակել է որպես պատուհաս սիոնիստների համար և գրել.
«Ֆիլմերը և պատկերները Յահյա Սինվարի նահատակությունից առաջ և հետո, կդառնան պատուհաս Իսրայելի համար։ Պաղեստինցի երեխաներն ու դեռահասները գործնականում նրան կհամարեն իրենց օրինակը»:
Սիոնիստների դեմ մերկ ձեռքերով Սինվարի կռիվը տոկունություն էր
«Հանի Բորղին», ով իրանցի երիտասարդներից է և Իրաքի բռնապետ «Սադամի» դեմ պատերազմում Իրանում սրբազան պաշտպանության փորձ չունի, գրել է.
«Սրբազան պաշտպանության 8 տարիները չտեսած մեր սերնդի համար պատերազմի հուշերը առասպելի պես միշտ անհասանելի են եղել։ Մերկ ձեռքերով կռվել մինչև ատամները զինված բանակի դեմ, պահպանել հզորություն, չխոնարհվել և չվախենալ և այլն: Յահյա Սինվարի վերջին պահերի տեսանյութը մեզ պարզ ցույց տվեց նույն ոգին»: