Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորներ. Երեք կղզիները հավերժ պատկանում են Իրանին
https://parstoday.ir/hy/news/iran-i224586-Իրանի_Իսլամական_խորհրդարանի_պատգամավորներ._Երեք_կղզիները_հավերժ_պատկանում_են_Իրանին
Սահաբ- Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորներն արձագանքելով Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Եվրամիության ղեկավարների համատեղ հանդիպման հայտարարությանը, ընդգծել են, որ իրանական երեք կղզիները միշտ եղել են իրանական և հավերժ պատկանում են Իրանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2024 14:40 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորներ. Երեք կղզիները հավերժ պատկանում են Իրանին

Սահաբ- Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորներն արձագանքելով Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Եվրամիության ղեկավարների համատեղ հանդիպման հայտարարությանը, ընդգծել են, որ իրանական երեք կղզիները միշտ եղել են իրանական և հավերժ պատկանում են Իրանին։

Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Եվրամիության անդամ երկրները շարունակելով Մեծ Թոնբ, Փոքր Թոնբ և Բու Մուսա  երեք կղզիների վերաբերյալ տարածքային անհիմն պնդումները, չորեքշաբթի (հոկտեմբերի 16-ին) հակաիրանական հայտարարություն են տարածել։

Արձագանքելով Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Եվրամիության հակաիրանական հայտարարությանը՝ Իրանի Իսլամական խորհրդարանի ներկայացուցիչները հայտարարեցին, որ երեք կղզիները միշտ եղել են և լինելու են իրանական։ Այս կապակցությամբ եվրոպական երկրների, ինչպես նաև տարածաշրջանի երկրների գրադարանների ու թանգարանների բազմաթիվ փաստաթղթեր շատ խոսուն են։

Բու Մուսա, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ եռյակ կղզիները, գտնվում են Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցի մոտ, որոնք ըստ հավաստի պատմական փաստաթղթերի՝ Աքեմենյան ժամանակաշրջանից Իրանի տիրապետության տակ են եղել և համարվում են Իրանի տարածքի անբաժանելի մասը։