Նահատակներ Մասումե Քարբասիի և Ռեզա Ավազայի ընտանիքի անդամների հանդիպումն իմամ Խամենեիի հետ
Հոկտեմբերի 23-ին նահատակներ Մասումե Քարբասիի և Ռեզա Ավազայի ընտանիքի անդամները հանդիպել են իմամ Խամենեիի հետ։
Դոկտոր Ռեզա Ավազան և նրա իրանցի կինը՝ Մասումե Քարբասին, նահատակվեցին Հյուսիսային Բեյրութի վրա սիոնիստների ավիահարվածի ժամանակ: Զոյգն ուներ հինգ երեխա։
Pars Today-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին ամբողջական լուրն առաջիկայում կհրապարակվի KHAMENEI.IR կայքի «Ռեյահանե» բաժնում։
«Մայրս համակարգչային ինժեներ էր, իսկ հայրս այս ոլորտում դոկտորի կոչում ուներ։ Ծնողներս շատ էին սիրում իրար և նույնիսկ նահատակության պահին նրանց ձեռքերը միասին էին», ասում է 17-ամյա Մեհդին, ԻԻՀ առաջնորդի հետ հանդիպման ժամանակ։
Նրա կողքին կանգնած են տասնչորսամյա Մոհթադին, տասնամյա Զահրան և ութամյա Մոհամմադը։ Իսկ երեք տարեկան Ֆաթեմեն Մոհթադիի գրկում է։ Նրանք Մասումե Քարբասիի և Ռեզա Ավազայի երեխաներն են։
Մեհդին իմամ Խամենեիին պատմում է, թե ինչպես են նահատակվել ծնողները․ «Իսրայելական ԱԹՍ-ն նրանց մեքենան հայտնաբերել և դրա ուղղությամբ երեք հրթիռ է արձակել Ջունե շրջանում։ Հայրս մեքենան կանգնեցրել է ու բռնելով մորս ձեռքից, իջել մեքենայից։ Սակայն ԱԹՍ-ն հետևել է նրանց ու սպանել»։
Գուցե նրա խոսքերի խորությունն իր հասակակիցներից շատերը չհասկանան․ «Եթե Աստված մեր մեջ չտեսներ ուժ, գուցե մեզ չենթարկեր այդ փորձությանը»։
Այաթոլլահ Խամենեին պատասխանում է․ «Նաև հատուցում է․․․»։
Մեհդին առաջնորդին խնդրում է չաֆիեյի ու մատանու փոխարեն աղոթել Լիբանանի բոլոր մարտիկների համար....
Իմամ Խամենեին փնտրում է նահատակ Ռեզա Ավազայի հորը։ Նրա մայրը պարսկերենով ասում է. «Նա սրտի վիրաբույժ է, և Լիբանանի պատերազմի այս պայմաններում նրա ներկայությունն անհրաժեշտ էր, այդ պատճառով չկարողացավ գալ»:
Մայրը 47 տարի առաջ բժշկություն է սովորել Իրանում, իսկ այժմ դասավանդում է Լիբանանի համալսարաններից մեկում: Ուրիշ ոչինչ չի ասում։ Բայց գիտեմ, թե ինչ է կատարվում նրա սրտում։
Հանդիպումից առաջ, երբ հարցրի, թե երբևէ հանդիպե՞լ է առաջնորդին, պատասխանեց․ «Դա իմ երազանքներից մեկն էր, բայց Ռեզան ու Մասումեն ավելի շատ էին ուզում նրան տեսնել։ Կցանկանայի, որ նրանք իրենք լինեին այստեղ»: Նա կանգ է առնում և ասում. «Բայց իհարկե այստեղ են․․․»։
Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ հանդիպումից։


