Այսօր Թեհրանում մեկնարկել է էլեկտրաարդյունաբերության 24-րդ միջազգային ցուցահանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i224776-Այսօր_Թեհրանում_մեկնարկել_է_էլեկտրաարդյունաբերության_24_րդ_միջազգային_ցուցահանդեսը
Սահաբ- Հինգշաբթի հոկտեմբերի 24-ին, Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում մեկնարկել է Էլեկտրաարդյունաբերության 24-րդ միջազգային ցուցահանդեսը, 500 իրանական և 120 արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2024 12:07 Asia/Tehran
  • Այսօր  Թեհրանում մեկնարկել է  էլեկտրաարդյունաբերության 24-րդ միջազգային ցուցահանդեսը

Սահաբ- Հինգշաբթի հոկտեմբերի 24-ին, Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում մեկնարկել է Էլեկտրաարդյունաբերության 24-րդ միջազգային ցուցահանդեսը, 500 իրանական և 120 արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ:

Sahab ցանցը հղում հղում անելով IRNA լրատվական գործակալությանը հաղորդել է,որ  Թեհրանում էլեկտրաարդյունաբերության 24-րդ միջազգային ցուցահանդեսն հինգշաբթի օրն իր գործունեությունը սկսել է  Չինաստանի, Կորեայի, Հնդկաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Թուրքիայի, Գերմանիայի, Թայվանի, Ֆրանսիայի և Իսպանիայի ընկերությունների մասնակցությամբ։ 

Էլեկտրաարդյունաբերության մասնագիտացված ցուցահանդեսի այս շրջանում հանրությանը ներկայացվել են բոլոր տեսակի էլեկտրական վահանակներ, լուսավորման սարքավորումներ, խելացի սարքավորումներ, դիզելային գեներատորներ ու էլեկտրական շարժիչներ, մարտկոցներ և UPS, հողակցման ու կաթոդային պաշտպանության համակարգեր և տրանսֆորմատորներ:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 27-ը։