Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար. Իրանի պաշտպանական ուժը զսպող է։
https://parstoday.ir/hy/news/iran-i224824-Իրանի_ռազմաօդային_ուժերի_հրամանատար._Իրանի_պաշտպանական_ուժը_զսպող_է
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է. Թշնամիները պետք է իմանան, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը գտնվում է զարգացման բարձր մակարդակում և ունի զսպող պաշտպանական կարողություն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2024 13:07 Asia/Tehran
  • Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար. Իրանի պաշտպանական ուժը զսպող է։

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է. Թշնամիները պետք է իմանան, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը գտնվում է զարգացման բարձր մակարդակում և ունի զսպող պաշտպանական կարողություն։

Sahab լրատվական ցանցը մեջբերելով Իրանի ուսանողական լրատվական գործակալությանը (ISNA֊ին) նշում է. Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատար Համիդ Վահեդին, ով մեկնել է Պակիստան ներկա լինելու այդ երկրի ռազմաօդային ուժերի «Վահան 2024» կոչվող բազմազգ զորավարժություններին,  դիտորդի կարգավիճակով մասնակցել է այդ միջոցառմանը։

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարը, ընդգծելով Իրանի զինված ուժերի զսպման ուժը սպառնալիքների դեմ, նշել է, որ Իրանի զինված ուժերը գտնվում են 100 տոկոսանոց պատրաստվածության մեջ։Նրա ասելով. Իրանի զինված ուժերի, այդ թվում՝ բանակի,  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, կարգապահական ուժերի ու աշխարհազորայինների միջև առկա համերաշխությունը, սպառնալիքների դեմ հիմնական զսպիչն է:

Գեներալ Համիդ Վահեդին զգուշացրել է, որ թշնամիները պետք է իմանան, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հասել է զարգացման բարձր մակարդակի և դեռ չի բացահայտել իր բազմաթիվ հնարավորություններն ու զենքերը։

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարը այս զորավարժությունների շրջանակում Իրանի և Պակիստանի միջև խորհրդակցությունների վերաբերյալ նաև ասել է.Պակիստանի ռազմական ուժերի հրամանատարության հետ հանդիպման ժամանակ  համաձայնություն ենք ձեռք բերել համագործակցելու ժամանակակից օդային տեխնոլոգիաների, այդ թվում՝ անօդաչու ինքնաթիռների և կիբերների ոլորտում։

Նշենք, որ Պակիստանի Փենջաբ նահանգի Մուշաֆ ավիաբազայում տեղի ունեցած «Ավազե վահան 2024» կոչվող բազմազգ զորավարժություններին Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերը գործնականորեն մասնակցել են, և ավելի քան 20 երկիր, այդ թվում՝ Իրանը վերահսկողական կարգավիճակով։