Թեհրանն ու Ռիադը համատեղ զորավարժություններ կանցկացնեն․ ԱՄՆ-ի ազդեցությունը նվազո՞ւմ է 
https://parstoday.ir/hy/news/iran-i224848-Թեհրանն_ու_Ռիադը_համատեղ_զորավարժություններ_կանցկացնեն_ԱՄՆ_ի_ազդեցությունը_նվազո_ւմ_է
Սաուդյան Արաբիան առաջարկել է Իրանի հետ համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2024 06:56 Asia/Tehran
  • Թեհրանն ու Ռիադը համատեղ զորավարժություններ կանցկացնեն․ ԱՄՆ-ի ազդեցությունը նվազո՞ւմ է 

Սաուդյան Արաբիան առաջարկել է Իրանի հետ համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել։

Փորձագետներն այս հայտարարություընը դրական քայլ են համարում Պարսից ծոցի և Կարմիր ծովի տարածաշրջաններում հարաբերությունների ամրապնդման և կայունության հաստատման ուղղությամբ։
Անդրադառնալով Իրան-Սաուդյան Արաբիա համատեղ զորավարժությունների անցկացման հավանականությանը,  Շանհայի միջազգային հետազոտությունների համալսարանի Արևմտյան Ասիայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ջո Վայլին նշել է, որ դա վկայում է Պարսից ծոցի տարածաշրջանում ամերիկյան գերակայության և ազդեցության նվազման մասին։ 
«Սահաբ»  գործակալությունը,  հղում անելով ԻՌՆԱ-ին, հաղորդում է, որ Ջո Վայլին ասել է. «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո  ռազմական համագործակցությունը  վկայում է Թեհրանի և Էր-Ռիադի հաշտեցման գործընթացում  առաջընթացի մասին և կարող է հանգեցնել լարվածության թուլացման ու տարածաշրջանային համագործակցության ամրապնդման»։
Նշելով, որ զորավարժությունը կարող է անցկացվել Կարմի ծովում, փորձագետը հավելել է․ «Այս համագործակցությունը փաստում է, որ Թեհրանի և Էր-Ռիադի հաշտեցման գործընթացն առաջ է գնում»։ 
Նա հավելել է, որ այս համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանում  լարվածության նվազմանը և նոր ոլորտներ բացել հետագա երկխոսության համար, ինչը բխում է ոչ միայն այս երկու երկրների, այլև միջազգային հանրության շահերից։ 
Չինացի  փորձագետը նշել է նաև, որ ԱՄՆ-ն  անկարող է կատարել իր պարտավորությունները և հավատարիիմ չի մնում իր խոստումներին։ 
Նրա խոսքով․ «Եթե Իրան-Սաուդյան Արաբիա համատեղ զորավարժություններն անցկացվեն, դա կնշանակի, որ Արևմտյան Ասիայի երկրները կորցրել են  վստահությունը Վաշինգտոնի նկատմամբ»։