Թեհրանն իրեն պարտավորված է համարում պատասխանել Իսրայելի հարվածին. հայտարարություն
https://parstoday.ir/hy/news/iran-i224852-Թեհրանն_իրեն_պարտավորված_է_համարում_պատասխանել_Իսրայելի_հարվածին._հայտարարություն
Թեհրանն իրեն իրավունք է վերապահում և պարտավորված է համարում պաշտպանվել այլ երկրների ագրեսիվ գործողություններից` ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Այդ մասին ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Իրանի տարածքին Իսրայելի հարվածի ֆոնին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2024 12:31 Asia/Tehran
  • Թեհրանն իրեն պարտավորված է համարում պատասխանել Իսրայելի հարվածին. հայտարարություն

Թեհրանն իրեն իրավունք է վերապահում և պարտավորված է համարում պաշտպանվել այլ երկրների ագրեսիվ գործողություններից` ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Այդ մասին ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Իրանի տարածքին Իսրայելի հարվածի ֆոնին:

«Ինչպես բազմիցս ընդգծվել է իրավասու մարմինների կողմից, Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում արտացոլված օրինական պաշտպանության բնական իրավունքի վրա, իրեն իրավունք է վերապահում և պարտավոր է համարում պաշտպանվել օտարերկրյա ագրեսիայի ակտերից», - ասված է հայտարարության տեքստում:

Իրանը համաշխարհային հանրությանը կոչ է անում անհապաղ համալիր միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում պատերազմ հրահրելու Իսրայելի փորձերը կասեցնելու համար:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիշեցնելով ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ երկրի, ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի անդամ երկրների, ինչպես նաև Ժնևյան կոնվենցիաների անդամ երկրների պատասխանատվության մասին` ընդգծում է համաշխարհային հանրության հրատապ գործողությունների անհրաժեշտությունը՝ դադարեցնելու ցեղասպանությունը, պատերազմն ու ագրեսիան Գազայի հատվածի և Լիբանանի դեմ, և սանձելու Իսրայելին պատերազմ հրահրելու փորձերը»,- ասվում է հայտարարության մեջ:

Իրանի ՀՕՊ ստորաբաժանման մամուլի գրասենյակը հայտարարել է որոշ ռազմական  կենտրոնների վրա Սիոնիստական ռեժիմի հարձակմանը հակազդելու մասին։

«Սահաբ» գործակալության փոխանցմամբ՝  հայտարարության մեջ ասվում է․ «Չնայած Իրանը բազմիցս զգուշացրել էր հանցավոր և անօրինական Սիոնիստական ռեժիմին՝ խուսափել արկածախնդիր գործողություններից,  կեղծ ռեժիմը շաբաթ առավոտյան հարձակվել է Թեհրան, Խուզեստան և Իլամ նահանգներում տեղակայված ռազմական կենտրոնների վրա։Իրանի ՀՕՊ համակարգը հաջողությամբ դիմակայել է Սիոնիստական ռեժիմի հարձակմանը»։ Ըստ այս հայտարարության՝ որոշ վայրերում հարձակումների հետևանքով կան թեթև վնասներ, որոնց չափերը ճշտվում են։