Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան դատապարտող առաջին միջազգային արձագանքները
Սաուդյան Արաբիայի, Մալայզիայի, Պակիստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները հանդես են եկել առանձին հայտարարություններով և դատապարտել Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիան։
Ըստ Parstoday-ի, Իրանի հակաօդային պաշտպանության հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել,որում նշել է․- Այսօր (շաբաթ) Սիոնիստական ռեժիմը գերլարված գործողությամբ հարձակվել է Թեհրանի, Խուզեստանի և Իլամ նահանգների ռազմական կենտրոնների որոշ հատվածների վրա, ընդորում Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը կարողացել է հաջողությամբ դիմակայել Սիոնիստական ռեժիմի այս ագրեսիվ գործողությանը։
Ըստ այս հայտարարության՝ որոշ վայրերում նույնպես սահմանափակ վնասներ են հասցվել, որոնց չափերը ճշտվում են։
Այս կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներ դատապարտել են միջազգային օրենքները խախտող այս գործողությունը։
Արձագանքելով Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիային՝ Մալայզիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. -Մալայզիան դատապարտում է այսօր (շաբաթ) վաղ առավոտյան Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության վրա կատարված հարձակումները և այն համարում է միջազգային օրենքների բացահայտ խախտում և տարածաշրջանի կայունությանն ուղղված լուրջ սպառնալիք։
«Իսրայելի ռեժիմի գործողությունների շարունակումը կարող է հանգեցնել հակամարտությունների ընդլայնմանը Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում եւ ավելի մեծ ճգնաժամերի ստեղծման», ասված է հայտարարության մեջ։
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը ևս հայտարարություն է տարածել,որում ասված է․- «Ռազմական ագրեսիան, որին ենթարկվել է Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինքնիշխանության և միջազգային օրենքների ու նորմերի խախտում է, և Սաուդյան Արաբիան դատապարտում է այն»։
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը և ազդեցիկ ու ակտիվ կողմերին կոչ է արել կատարել իրենց դերն ու պարտականությունները՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու և հակամարտություններին վերջ տալու համար։
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ,որում նշել է,- Իսրայելի կողմից Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ռազմական հարձակումները ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային օրենքների կոպիտ խախտում են։
Օմանի արտաքին գործերի նախարարությունը ևս իր տարածած հայտարարության մեջ խստորեն դատապարտել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունը և այն համարել Իրանի ինքնիշխանության և միջազգային օրենքների բացահայտ խախտում։