Փաստեր, հայտարարություններ և հերքումներ Իրանի նկատմամբ Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայի մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i224856-Փաստեր_հայտարարություններ_և_հերքումներ_Իրանի_նկատմամբ_Սիոնիստական_ռեժիմի_ագրեսիայի_մասին
Այսօր՝ շաբաթ վաղ առավոտյան Իրանի Թեհրան, Խուզեստան և Իլամ նահանգների ռազմական կենտրոնների որոշ հատվածների վրա Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայի շուրջ եղան փաստեր, կողմնակի միջադեպեր և հերքումներ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 26, 2024 14:13 Asia/Tehran
  • Փաստեր, հայտարարություններ և հերքումներ Իրանի նկատմամբ Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայի մասին

Այսօր՝ շաբաթ վաղ առավոտյան Իրանի Թեհրան, Խուզեստան և Իլամ նահանգների ռազմական կենտրոնների որոշ հատվածների վրա Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայի շուրջ եղան փաստեր, կողմնակի միջադեպեր և հերքումներ:

 

Ըստ Parstoday-ի, Իրանի հակաօդային պաշտպանության հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել. Այսօր (շաբաթ օրը) Սիոնիստական ​​ռեժիմը լարվածություն առաջացնող գործողությամբ հարձակվեց Թեհրան, Խուզեստան և Իլամ նահանգների ռազմական կենտրոնների որոշ հատվածների վրա, ինչը չեզոքացրեց Իրանի հակաօդային պաշտպանության միասնական համակարգը և կարողացավ հաջողությամբ հակազդել Սիոնիստական ​​ռեժիմի այս ագրեսիվ քայլին:

Ըստ այս հայտարարության՝ որոշ վայրերում նույնպես սահմանափակ վնասներ են հասցվել, ընդորում դեպքի հանգամանքները հետաքննվում են։

Իրանի Իսլամական Հանրապետության բանակը ևս իր հայտարարությամբ հայտնել է, որ առավոտյան (շաբաթ օրը) Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիային դիմակայելիս այս ուժերի երկու զինծառայողներ նահատակվել են։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նույնպես դատապարտել է Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ ակտը և ընդգծել, որ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն Իրանն իրեն իրավասու և պարտավոր է համարում պաշտպանվել արտաքին ագրեսիայից:

Թել Ավիվի լարվածություն առաջացնող այս գործողությունից հետո Սիոնիստական ​​ռեժիմի աղբյուրները ձգտել են ճոխացնել այս թույլ հարձակումը և դրա վերաբերյալ տարբեր պնդումներ են արել։

Նույն համատեքստում սիոնիստական ​​աղբյուրը պնդել է, որ այս հարձակմանը մասնակցել է 100 իսրայելական ռազմական ինքնաթիռ, ինչն արժանացել է Իրանի արձագանքին։

Մի իրազեկ աղբյուր Tasnim լրատվական գործակալությանը հայտնել է, որ այն լուրը, ըստ որի՝ 100 իսրայելական ռազմական ինքնաթիռներ ներգրավված են եղել այս հարձակմանը, լիովին սուտ է, և Սիոնիստական ​​ռեժիմը ձգտում է մեծ ձևացնել այս թույլ հարձակումը:

Այս աղբյուրը նաև անիրատեսական է համարել իսրայելական բանակի պնդումը՝ Իրանում 20 կետ թիրախավորելու մասին և հայտարարել, որ թշնամու թիրախների թիվը շատ ավելի քիչ է , քան այս թիվը։

Այս աղբյուրը նաեւ հայտնել է, որ սիոնիստների գործողությունը իրականացվել է Իրանի սահմանների դրսից եւ սահմանափակ վնասներ է պատճառել։

Իրան դեմ ագրեսիայից հետո սիոնիստների հերթական մարտավարությունն էր կեղծ պատկերների ու սուտ լուրերի հրապարակումը. Սիոնիստների այս արարքը նույնիսկ առաջացրել է իսրայելցի լրագրողների ու օգտատերերի ափսոսանքը։

Times of Israel թերթի ռազմական թղթակիցն իր ափսոսանքն է հայտնել՝ արձագանքելով Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմի նախարար Յոավ Գալանտի հրապարակած լուսանկարներին, ով պնդել էր, որ այդ լուսանկարները կապված են Իրանի վրա Իսրայելի հարձակման վնասի հետ։

Սիոնիստական ​​այս լրատվամիջոցի թղթակիցն ընդգծել է, որ Գալանտը ընդհատակում հրապարակել է Թել Ավիվի հարձակման նշված ենթադրյալ նկարները և հայտարարել, որ այդ նկարները կապված են իսրայելական հարձակման հետևանքով Թեհրանի նավթավերամշակման գործարանի հրդեհի հետ։

Նա հավելել է. «Այս նկարը կապված է 2021 թվականին Թեհրանի նավթավերամշակման գործարանի հրդեհի հետ և կապ չունի Իսրայելի հարձակման հետ»։

Այս մասին X սոցցանցում գրել է նաեւ սիոնիստ «Շավի Շաուլի» անունով օգտատերը. «Կարծում եմ՝ թույլ գործողությունը ճիշտ արարք է, որն իրականացվեց,  բայց ինչո՞ւ է Նեթանյահուն մեզ ստում»։

Թեհրանի նավթավերամշակման գործարանի խոսնակ «Շաքեր Խաֆային» նույնպես հերքել է, որ Թեհրանի նավթավերամշակման գործարանը թիրախավորվել է վաղ առավոտյան Սիոնիստական ​​ռեժիմի հարձակման ժամանակ և ասել. «Ներկայումս Թեհրանի նավթավերամշակման գործարանն աշխատում է սովորական ռեժիմով»։

Իրանի կառավարության խոսնակ «Ֆաթեմե Մոհաջերանին», ի պատասխան որոշ սիոնիստական ​​լրատվամիջոցներում հրապարակված կեղծ պատկերների հրապարակման, ասել է. «Իրանը ուժեղ ու հզոր երկիր է, և նման չարագործություններով խնդրի առաջ չի կանգնելու»։

Մոհաջերանին հավելել է. «Իրանն այժմ սովորական վիճակում է, և նույնիսկ թռիչքները առավոտյան 9-ից վերադարձել են իրենց բնականոն հուն»:

Իրանի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական ագրեսիան հանգեցրեց միջազգային արձագանքների․ Սաուդյան Արաբիան, Մալայզիան, Հորդանանը, Կատարը, Քուվեյթը, Սիրիան, Պակիստանը, Յեմենը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը, Օմանը և Պաղեստինը, Իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) հանդես է եկել առանձին հայտարարություններով, որոնք դատապարտել են այս ռազմական ագրեսիան և այն անվանել Իրանի ինքնիշխանության և միջազգային օրենքների բացահայտ խախտում։