Փաստեր, հայտարարություններ և հերքումներ Իրանի նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի մասին
Այսօր՝ շաբաթ վաղ առավոտյան Իրանի Թեհրան, Խուզեստան և Իլամ նահանգների ռազմական կենտրոնների որոշ հատվածների վրա Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի շուրջ եղան փաստեր, կողմնակի միջադեպեր և հերքումներ:
Ըստ Parstoday-ի, Իրանի հակաօդային պաշտպանության հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել. Այսօր (շաբաթ օրը) Սիոնիստական ռեժիմը լարվածություն առաջացնող գործողությամբ հարձակվեց Թեհրան, Խուզեստան և Իլամ նահանգների ռազմական կենտրոնների որոշ հատվածների վրա, ինչը չեզոքացրեց Իրանի հակաօդային պաշտպանության միասնական համակարգը և կարողացավ հաջողությամբ հակազդել Սիոնիստական ռեժիմի այս ագրեսիվ քայլին:
Ըստ այս հայտարարության՝ որոշ վայրերում նույնպես սահմանափակ վնասներ են հասցվել, ընդորում դեպքի հանգամանքները հետաքննվում են։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակը ևս իր հայտարարությամբ հայտնել է, որ առավոտյան (շաբաթ օրը) Սիոնիստական ռեժիմի ագրեսիային դիմակայելիս այս ուժերի երկու զինծառայողներ նահատակվել են։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նույնպես դատապարտել է Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ ակտը և ընդգծել, որ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն Իրանն իրեն իրավասու և պարտավոր է համարում պաշտպանվել արտաքին ագրեսիայից:
Թել Ավիվի լարվածություն առաջացնող այս գործողությունից հետո Սիոնիստական ռեժիմի աղբյուրները ձգտել են ճոխացնել այս թույլ հարձակումը և դրա վերաբերյալ տարբեր պնդումներ են արել։
Նույն համատեքստում սիոնիստական աղբյուրը պնդել է, որ այս հարձակմանը մասնակցել է 100 իսրայելական ռազմական ինքնաթիռ, ինչն արժանացել է Իրանի արձագանքին։
Մի իրազեկ աղբյուր Tasnim լրատվական գործակալությանը հայտնել է, որ այն լուրը, ըստ որի՝ 100 իսրայելական ռազմական ինքնաթիռներ ներգրավված են եղել այս հարձակմանը, լիովին սուտ է, և Սիոնիստական ռեժիմը ձգտում է մեծ ձևացնել այս թույլ հարձակումը:
Այս աղբյուրը նաև անիրատեսական է համարել իսրայելական բանակի պնդումը՝ Իրանում 20 կետ թիրախավորելու մասին և հայտարարել, որ թշնամու թիրախների թիվը շատ ավելի քիչ է , քան այս թիվը։
Այս աղբյուրը նաեւ հայտնել է, որ սիոնիստների գործողությունը իրականացվել է Իրանի սահմանների դրսից եւ սահմանափակ վնասներ է պատճառել։
Իրան դեմ ագրեսիայից հետո սիոնիստների հերթական մարտավարությունն էր կեղծ պատկերների ու սուտ լուրերի հրապարակումը. Սիոնիստների այս արարքը նույնիսկ առաջացրել է իսրայելցի լրագրողների ու օգտատերերի ափսոսանքը։
Times of Israel թերթի ռազմական թղթակիցն իր ափսոսանքն է հայտնել՝ արձագանքելով Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Յոավ Գալանտի հրապարակած լուսանկարներին, ով պնդել էր, որ այդ լուսանկարները կապված են Իրանի վրա Իսրայելի հարձակման վնասի հետ։
Սիոնիստական այս լրատվամիջոցի թղթակիցն ընդգծել է, որ Գալանտը ընդհատակում հրապարակել է Թել Ավիվի հարձակման նշված ենթադրյալ նկարները և հայտարարել, որ այդ նկարները կապված են իսրայելական հարձակման հետևանքով Թեհրանի նավթավերամշակման գործարանի հրդեհի հետ։
Նա հավելել է. «Այս նկարը կապված է 2021 թվականին Թեհրանի նավթավերամշակման գործարանի հրդեհի հետ և կապ չունի Իսրայելի հարձակման հետ»։
Այս մասին X սոցցանցում գրել է նաեւ սիոնիստ «Շավի Շաուլի» անունով օգտատերը. «Կարծում եմ՝ թույլ գործողությունը ճիշտ արարք է, որն իրականացվեց, բայց ինչո՞ւ է Նեթանյահուն մեզ ստում»։
Թեհրանի նավթավերամշակման գործարանի խոսնակ «Շաքեր Խաֆային» նույնպես հերքել է, որ Թեհրանի նավթավերամշակման գործարանը թիրախավորվել է վաղ առավոտյան Սիոնիստական ռեժիմի հարձակման ժամանակ և ասել. «Ներկայումս Թեհրանի նավթավերամշակման գործարանն աշխատում է սովորական ռեժիմով»։
Իրանի կառավարության խոսնակ «Ֆաթեմե Մոհաջերանին», ի պատասխան որոշ սիոնիստական լրատվամիջոցներում հրապարակված կեղծ պատկերների հրապարակման, ասել է. «Իրանը ուժեղ ու հզոր երկիր է, և նման չարագործություններով խնդրի առաջ չի կանգնելու»։
Մոհաջերանին հավելել է. «Իրանն այժմ սովորական վիճակում է, և նույնիսկ թռիչքները առավոտյան 9-ից վերադարձել են իրենց բնականոն հուն»:
Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիան հանգեցրեց միջազգային արձագանքների․ Սաուդյան Արաբիան, Մալայզիան, Հորդանանը, Կատարը, Քուվեյթը, Սիրիան, Պակիստանը, Յեմենը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը, Օմանը և Պաղեստինը, Իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) հանդես է եկել առանձին հայտարարություններով, որոնք դատապարտել են այս ռազմական ագրեսիան և այն անվանել Իրանի ինքնիշխանության և միջազգային օրենքների բացահայտ խախտում։