Ինչպե՞ս իրանցիներն ԱՄՆ-ին ու Իսրայելին խաբեցին միջուկային հարցով
Իրանը շատ լավ գիտի, որ այսօրվա պատերազմներում, ճիշտ նախագծված ու համակարգված սպառազինությունը, որն ուղղված է հստակ նպատակի, կամք ու հաջողություն պարտադրելու ամենավճռական գործիքն է։
Հղում անելով New York Times-ին Pars Today-ը հաղորդում է, որ Պարսից ծոցի տարածաշրջանի հարցերով մի բարձրաստիճան պաշտոնյա Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների ղեկավարած ռազմավարության մասին ասել է. «Մենք մեր ամբողջ ժամանակը ծախսում ենք՝ փորձելով թույլ չտալ իրանցիներին ձեռք բերել այնպիսի զենք, որը նրանք երբեք չեն օգտագործի, մինչդեռ մենք անտեսում ենք այն զենքերը, որոնք նրանք և նրանց վստահված խմբերն ամեն օր օգտագործում են մեր դեմ»:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ Իրանի հմուտ խաղը համարվում է ժամանակակից պատմության մեծ խաբեություններից մեկը։ Սուն Ցզիի նման ստրատեգների տեսանկյունից, իրականում խաբեությունը պատերազմի կառավարման հիմնական սկզբունքներից մեկն է։
Յան Ցզին ասում է. «Պատերազմի արվեստը խաբեության արվեստ է»։
Վերջին տարիներին, հիմնվելով այդ սկզբունքի վրա, Իրանը կարողացավ իր միջուկային հարցի միջոցով հակառակորդի ուշադրությունը շեղել դեպի իր ուզած ճանապարհը։ Արդյունքում, Իրանի միջուկային հարցը դարձավ Իսրայելի ու ՄԱՆ-ի արտաքին քաղաքականության խթանման և մտահոգության կարևորագույն պատճառներից մեկը։
Այդ ընթացքում, խելամտորեն օգտվելով արևմտյան քաղաքական և մեդիա դաշտերի հակասություններն Իրանն ամրապնդեց իր ռազմական ուժը։
Զբաղեցրեք ձեր թշնամուն
Սուն Ցզին ասում է՝ «Երբ թշնամին կենտրոնացած է մի կետի վրա, դու մեկ այլ կետում պատրաստվիր»։
Հաշվի առնելով միջուկային հարցի նկատմամբ ԱՄՆ-ի և մի քանի եվրոպական երկրների զգայուն վերաբերմունքն Իրանն օգտագործեց այս հնարավորությունն՝ ուժեղացնելու իր ռազմական ուժն այն ոլորտներում որտեղ հնարավոր կլիներ ստեղծել իրական և արդյունավետ զսպող ուժ՝ առանց թշնամիների կողմից նկատվելու:
Իրական պատերազմ ոչ թե գեղարվեստական ներկայացում
Իրանը հասկացավ, որ պատերազմում հաղթելու համար պետք է իրատես լինել, ոչ թե հիմնվել երևակայությունների վրա։ Մինչ Արևմուտքը զբաղված էր միջուկային հարցով ու անհիմն սպառնալիքներով, Իրանը նախագծեց իր ռազմավարությունը՝ հիմնվելով մարտի դաշտում իրական կարիքների վրա:
Ինչպես ասում է պատերազմի տեսաբան Կլաուզևիցը, «Պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով,»։
Այդ կերպ, Իրանի քաղաքականությունը հիմնվեց իրական պատերազմի գործիքների վրա և երևակայությունների վրա կենտրոնանալու փոխարեն երկիրն ուշադրություն դարձրեց այն իրողություններին, որոնք կարող էին հանդիպել մարտի դաշտում։
Սովորական սպառազինությունը որոշիչ դեր չունի
Իրանը շատ լավ գիտի, որ այսօրվա պատերազմներում, ճիշտ նախագծված ու համակարգված սպառազինությունը, որն ուղղված է հստակ նպատակի, կամք ու հաջողություն պարտադրելու ամենավճռական գործիք է։ Սովորական զենքեր, որոնք կարող են օգտագործվել ցանկացած իրավիճակում:
Հասկանալով հրթիռների կարևորությունը
Իրանը հրթիռը դարձրեց իր հաղթաթուղթը՝ հիմնված ռազմական հավասարումներում տեխնիկական հզորության վրա։ Ռազմավարական տեսանկյունից հրթիռները կարող են լուրջ վտանգ ներկայացնել հակառակորդի համար, մինչդեռ դրանց արտադրությունն ավելի հեշտ ու քիչ ծախսատար է, քան ռազմական ինքնաթիռներինը և դրանք նաև շատ ավելի հեշտ է կիրառել։
Սուն Ցզին ասում է, որ պատերազմում արագությունը հաջողության գրավականն է»
Հրթիռները թույլ են տալիս Իրանին հնարավորինս սեղմ ժամկետներում վճռական և զսպող պատասխան տալ սպառնալիքներին։ Իրանական հրթիռները, ըստ էության, ռազմավարական գործիք են՝ ազգային անվտանգության ամրապնդման և զսպման ուժը պահպանելու համար:
ԱԹՍ-ները փոխարինում են կործանիչներին
Իրանցիները չեն անտեսել կործանիչներն ու մշակել են լավ նախագծեր։ Սակայն ներդրումներն ավելի շատ ուղղվել են ԱԹՍ-ների արտադրությանը, գնահատելով դանց կարիքն ու նպատակները։ ԱԹՍ-ները ոչ միայն ավելի էժան են, այլև Իրանին թույլ են տվել բարձր ճշգրտությամբ պատասխանել թշնամու նպատակներին՝ առանց ժամանակատար տեխնոլոգիաներ ունենալու անհրաժեշտության։
ԱԹՍ-ներն իրենց լայն հնարավորությունների շնորհիվ փոխարինել են կործանիչներին և թույլ տվել Իրանին դառնալ տարածաշրջանում այս տեխնոլոգիայի ոլորտում առաջամարտիկներից մեկը։ Իրանը շատ լավ գիտի ԱԹՍ-ների նշանակությունը ժամանակակից պատերազմում և դրանք վերածել է ռազմական գործողությունների հիմնական գործիքի։
Համագործակցային ցանցեր պատերազմի համար
Միջուկային խնդրի շուրջ ԱՄՆ-ի ստեղծած իրավիճակի ֆոնին, Իրանն արագ ու անաղմուկ ստեղծեց Արևմտյան Ասիայի անվտանգությունը ներքին ուժերով ապահովելուն հավատարիմ շարժումների ցանց:
Լիբանանից մինչև Եմենի, Իրաքի և Սիրիայի Դիմադրություն, այս ցանցն արդյունավետ դեր է խաղում Արևմտյան Ասիայում միջամտող արտաքին գործոնների վրա ճնշում գործադրելու գործում:
Օգտվելով այս ցանցից՝ Իրանը կարողացել է արդյունավետ ներուժ ստեղծել Արևմտյան Ասիայի մի մասի համար։ Սա իրականում մի տեսակ ասիմետրիկ պատերազմական ցանց է, որը մեծացնում է ռազմատենչ արևմտյան թշնամիների ռազմական ծախսերը։
Կանխարգելման մեծ ծախսերի պարտադրում
Վերոնշյալի հետ զուգահեռ, Իրանը նաև տնտեսական մեծ ճնշում է գործադրել ԱՄՆ-ի ու Իսրայլեի վրա։
Իրանցիները հակառակորդին ստիպել են խոշոր ներդրումներ կատարել և մեծ գումարներ ծախսել հակահրթիռային պաշտպանության համակարգերի մշակման և իրանական ԱԹՍ-ներին հակազդելու վրա։ Իրանցիները լավ գիտեն, որ Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտպանական մոդելն ի վիճակի չէ դիմակայել իրանական հրթիռներին։
Հարկ է նշել նաև, որ Իրանն իր որակական հավասարման մեջ կարևորել է նաև քանակական տարրը։ Սա նշանակում է, որ լավագույն ՀՕՊ-ը չի կարողանում կանխել հիպերձայնային հրթիռների տարափը, որոնք շարժվում են անկանխատեսելի ուղղություններով։
Իրանի ռազմավարությունը հիմնված էր «խաբեության» սկզբունքի վրա։ Մինչ Արևմուտքը, կենտրոնանալով Իրանի միջուկային ծրագրի վրա, հայտնվել էր դիվանագիտական ճգնաժամերի մեջ, Իրանը, գնահատելով ժամանակակից պատերազմի սկզբունքները, սկսեց ուժեղացնել իր սովորական զենքերը:
Իրականում Իրանը ցույց տվեց ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին, որ պատերազմի իրական հավասարումների դեպքում սովորական սպառազինությունների հնարավորությունները, ցանցային կապը և խելացի կառավարումը ավելի շատ են աշխատում, քան միջուկային սպառնալիքները:
Ըստ այդ ռազմավարության՝ Իրանը կարելի է համարել ռազմական պատմության և պատերազմական արվեստի նշանավոր օրինակներից մեկը։