Իրան. Եվրամիությունը գերադասում է իր շահերը միջազգային օրենքներից
https://parstoday.ir/hy/news/iran-i224882-Իրան._Եվրամիությունը_գերադասում_է_իր_շահերը_միջազգային_օրենքներից
Հակադարձելով Իրանի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայից հետո Եվրամիության պասիվ հայտարարության, Բրյուսելում Իրանի դեսպանատունը հայտարարել է, որ այս միությունը գերադասում է իր շահերը միջազգային օրենքներից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2024 12:14 Asia/Tehran
  • Իրան. Եվրամիությունը գերադասում է իր շահերը միջազգային օրենքներից

Հակադարձելով Իրանի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայից հետո Եվրամիության պասիվ հայտարարության, Բրյուսելում Իրանի դեսպանատունը հայտարարել է, որ այս միությունը գերադասում է իր շահերը միջազգային օրենքներից։

X սոցիալական ցանցում (նախկին Twitter) հաղորդագրություն հրապարակելով Բրյուսելում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը գրել է. -Իրանի դեմ Իսրայելի ռեժիմի հարձակումը դատապարտելու հարցում Եվրամիության դիրքորոշումը չափազանց թույլ է։

Ըստ Parstoday-ի, այս հայտարարության մեջ նշված է. -Այս դիրքորոշումը ցույց է տալիս, որ Եվրամիությունը և նրա անդամ երկրները գերադասում են իրենց անհեռատես շահերը միջազգային օրենքներից և այսպես կոչված, օրենքի վրա հիմնված համակարգից:

Ավելի վաղ Եվրամիությունը հայտարարություն էր տարածել և չդատապարտելով Իրանի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ գործողությունը, երկու կողմերին կոչ էր արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել լարվածության աճը կանխելու համար։

Նշենք, որ Սիոնիստական ​​ռեժիմը լարվածություն առաջացնող քայլի դիմելով, շաբաթ առավոտյան, հարձակվել է Թեհրան, Խուզեստան և Իլամ նահանգների ռազմական կենտրոնների որոշ հատվածների վրա, և Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը, հաջողել է դիմակայել Սիոնիստական ​​ռեժիմի այդ ագրեսիվ գործողությանը:

Իրանի հակաօդային պաշտպանության հասարակայնության հետ կապերի հայտարարության համաձայն՝ որոշ վայրերում սահմանափակ վնաս է առաջացել։