Իսրայելական ագրեսիան Իրանի դեմ ավելի շուտ վախի նշան էր. ԻՀՊԿ նախկին հրամանատար
Հոկտեմբեր 27, 2024 14:49 Asia/Tehran
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գլխավոր հրամանատար Մոհսեն Ռեզաին Իրանի դեմ իսրայելական գրոհներն անվանել է անհաջող եւ թույլ։
«Սիոնիստական ռեժիմի ագրեսիան Իրանի դեմ ավելի շուտ վախի եւ փախուստի նշան էր, քան թե ուժի ցուցադրում»,- գրել է Մոհսեն Ռեզաին, որն այժմ երկրի Տնտեսական նպատակահարմարության խորհրդի անդամ է, X սոցցանցի իր գրառման մեջ։
Ավելի վաղ Իսրայելը հարվածել էր Իրանի ռազմական օբյեկտներին։
Իրանը հայտնել է, որ իր օբյեկտներին հասցվել է «սահմանափակ վնաս։
Պիտակ