Իսրայելական ագրեսիան Իրանի դեմ ավելի շուտ վախի նշան էր. ԻՀՊԿ նախկին հրամանատար
https://parstoday.ir/hy/news/iran-i224902-Իսրայելական_ագրեսիան_Իրանի_դեմ_ավելի_շուտ_վախի_նշան_էր._ԻՀՊԿ_նախկին_հրամանատար
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գլխավոր հրամանատար Մոհսեն Ռեզաին Իրանի դեմ իսրայելական գրոհներն անվանել է անհաջող եւ թույլ։
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հոկտեմբեր 27, 2024 14:49 Asia/Tehran
  • Իսրայելական ագրեսիան Իրանի դեմ ավելի շուտ վախի նշան էր. ԻՀՊԿ նախկին հրամանատար

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գլխավոր հրամանատար Մոհսեն Ռեզաին Իրանի դեմ իսրայելական գրոհներն անվանել է անհաջող եւ թույլ։

«Սիոնիստական ռեժիմի ագրեսիան Իրանի դեմ ավելի շուտ վախի եւ փախուստի նշան էր, քան թե ուժի ցուցադրում»,- գրել է Մոհսեն Ռեզաին, որն այժմ երկրի Տնտեսական նպատակահարմարության խորհրդի անդամ է, X սոցցանցի իր գրառման մեջ։

Ավելի վաղ Իսրայելը հարվածել էր Իրանի ռազմական օբյեկտներին։

Իրանը հայտնել է, որ իր օբյեկտներին հասցվել է «սահմանափակ վնաս։