Մեկնաբանություն- Իրանի հզորության վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի հաշվարկային սխալները
https://parstoday.ir/hy/news/iran-i224910-Մեկնաբանություն_Իրանի_հզորության_վերաբերյալ_Սիոնիստական_ռեժիմի_հաշվարկային_սխալները
Մի խումբ նահատակների ընտանիքների անդամների հետ կիրակի օրը կայացած հանդիպմանն ԻԻՀ առաջնորդը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը սխալ հաշվարկ է արել Իրանի հարցում, հավելելով․ «Սիոնիստական ռեժիմին պետք է ցույվ տալ Իրանի ժողովրդի, հատկապես երիտասարդության կամքն ու ուժը»։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 28, 2024 06:07 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի հզորության վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի հաշվարկային սխալները

Մի խումբ նահատակների ընտանիքների անդամների հետ կիրակի օրը կայացած հանդիպմանն ԻԻՀ առաջնորդը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը սխալ հաշվարկ է արել Իրանի հարցում, հավելելով․ «Սիոնիստական ռեժիմին պետք է ցույվ տալ Իրանի ժողովրդի, հատկապես երիտասարդության կամքն ու ուժը»։

Կարևոր է հասկանալ, թե ո՞ր դեպքերում է Սիոնսիտական ռեժիմն Իրանի վերաբերյալ սխալ հաշվարկ արել։ Այստեղ ամենակարևորը ռեժիմի կողմից Իրանի զսպող ուժն անտեսելն է։ 
Սիոնիստական ռեժիմի բազմաթիօվ հանցագորխությունների, այդ թվում՝ իրանցի գիտնականների ու ռազմական հրամանատարների սպանությունների նկատմամբ ԻԻՀ ռազմավարական համբերության պատճառով, ռեժիմը սխալ հաշվարկներ է արել Իրանի կանխպարգելիչ ուժի վերաբերյալ։ 
Առաջին սխալը կայանում էր նրանում, որ Իսրայելը մտածեց, թե Իրանը պատերազմի կամք չունի և հետևաբար չի պատասխանի այս ռեժիմի գործողություններին։
Երկրորդ սխալն այն միտքն էր, թե Իրանն Իսրայելի վրա հարձակվելու հնարավորութուն չունի, հետևաբար չի արձագանքի ռեժիմի հանցագործություններին։ 
Երրորդ սխալ հաշվարկն այն էր, որ ռեժիմը մտածում էր, թե ԱՄՆ-ից ստացած աջակցության պատճառով, զերծ կմնա Իրանի պատասխանից։  
«Ազնիվ խոստում 1» և «Ազնիվ խոստում 2» գործողություններն ապացուցեցին Սիոնիստական ռեժիմի պատկերացումների սխալ լինելը և  հաշվարկային սխալը՝ Իրանի  զսպող ուժի վերաբերյալ: Իրականում, այս գործողությունները ցույց տվեցին, որ Իրանն ունի  հնարավորություն ոչ միայն Սիոնիստական ռեժիմին պատասխանելու, այլ նույնիսկ լայնածավալ ռազմական գործողություններ ձեռնարկելու համար, չնայած Միացյալ Նահանգների կողմից ռեժիմին ցուցաբերվող լայնածավալ աջակցությանը։  
Այս ամենով հանդերձ, սակայն, Իրանը պետք է շարունակի ամրապնդել իր ռազմական ուժը։ 
Նահատակների ընտանիքների անդամների հետ հանդիպմանն ԻԻՀ առաջնորդը նշեց, որ միայն ուժեղ Իրանը կարող է ապահովել և երաշխավորել երկրի ու ժողովրդի  անվտանգությունն ու առաջընթացը, ուստի երկիրը պետք է օրեցօր հզորանա տնտեսական, գիտական, քաղաքական պաշտպանական և կառավարման ոլորտներում։ 
Իսրայելի սխալ հաշվարկներից մյուսը վերաբերվում է Իրանի Իսլամական Հանրապետության համակարգին  ժողովրդի աջակցությանը։ 
Հաշվի  առնելով  հատկապես ամերիկյան պատժամիջոցների պատճառով առաջացած տնտեսական խնդիրները, որոնք դժվարացրել են ժողովրդի կյանքը, Սիոնիստական ռեժիմը  սխալմամբ մտածել է, թե Իրանի Իսլամական Հանրապետության համակարգին ժողովրդական աջակցությունը նվազել է։  Սակայն ժողովրդի կողմից  «Ազնիվ խոստում 2» գործողության  ընդունումը, ինչպես նաև Սիոնիստական ռեժիմի սպառնալիքներին վճռական պատասխան տալու անհրաժեշտությունն ընդգծելը վկայում են հակառակի մասին։
Առաջնորդն այս կապակցությամբ ասել է. «Նրանք սխալ հաշվարկներ են արել  Իրանի վերաբերյալ, քանի որ չեն ճանաչում մեր երկիրը, երիտասարդությանը և ժողովրդին, և դեռ չեն կարողացել ճիշտ ընկալել իրանցիների ուժը, կարողությունն ու նախաձեռնությունն։ Եվ մենք պետք է դա ցույց տանք նրանց»։