Շուրջ հազար մասերի տեղայնացում Իրանի «Հարավային Փարս»-ի չորրորդ նավթավերամշակման գործարանում
Pars Today - Իրանի «Հարավային Փարս» գազային համալիրի չորրորդ նավթավերամշակման գործարանի տնօրենը հայտարարել է այս նավթավերամշակման գործարանում մոտ 1000 միավոր ապրանքների և տեխնիկական սարքավորումների արտադրության ինքնաբավության մասին:
Իրանի «Հարավային Փարս» գազային համալիրի չորրորդ նավթավերամշակման գործարանի կառավարիչ Բեհզադ Սալարին ասել է. «Օգտագործելով իրանցի ուժերի գիտելիքներն ու փորձը և հայրենական գիտելիքահենք ընկերությունների միջոցով՝ Իրանի Հարավային Փարսի չորրորդ նավթավերամշակման գործարանում տեղայնացվել են 986 անուն ապրանքներ և տեխնիկական սարքավորումներ»:
Ըստ Pars Today-ի, Սալարին հավելել է. -Իրանի Հարավային Փարս չորրորդ նավթավերամշակման գործարանը անհարկի է դարձել օտարերկրյա ապրանքների օգտագործումից և կիրառումից՝ օգտագործելով իրանցի իրավասու և արդյունավետ երիտասարդության ուժն ու գիտելիքները և ձեռք բերելով աշխարհի ամենաթարմ գիտելիքները:
Նշենք, որ Իրանի Հարավային Փարս գազային համալիրի չորրորդ նավթավերամշակման գործարանը գտնվում է այս համալիրի առաջին և երրորդ միավորների հարևանությամբ։
Հարավային Փարս գազի հանքավայրը աշխարհի ամենամեծ գազային հանքավայրն է, որը գտնվում է Պարսից ծոցում և համատեղ Իրանի և Կատարի տարածքային ջրերում։
Հարավային Փարս հանքավայրում բնական գազի պաշարների ծավալը գնահատվում է 51 տրիլիոն խորանարդ մետր, իսկ վերականգնվող պաշարները՝ 36 տրլն խորանարդ մետր։