Շուրջ հազար մասերի տեղայնացում Իրանի «Հարավային Փարս»-ի չորրորդ նավթավերամշակման գործարանում
https://parstoday.ir/hy/news/iran-i224926-Շուրջ_հազար_մասերի_տեղայնացում_Իրանի_Հարավային_Փարս_ի_չորրորդ_նավթավերամշակման_գործարանում
Pars Today - Իրանի «Հարավային Փարս» գազային համալիրի չորրորդ նավթավերամշակման գործարանի տնօրենը հայտարարել է այս նավթավերամշակման գործարանում մոտ 1000 միավոր ապրանքների և տեխնիկական սարքավորումների արտադրության ինքնաբավության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2024 12:20 Asia/Tehran
  • Շուրջ հազար մասերի տեղայնացում Իրանի «Հարավային Փարս»-ի չորրորդ նավթավերամշակման գործարանում

Pars Today - Իրանի «Հարավային Փարս» գազային համալիրի չորրորդ նավթավերամշակման գործարանի տնօրենը հայտարարել է այս նավթավերամշակման գործարանում մոտ 1000 միավոր ապրանքների և տեխնիկական սարքավորումների արտադրության ինքնաբավության մասին:

Իրանի «Հարավային Փարս» գազային համալիրի չորրորդ նավթավերամշակման գործարանի կառավարիչ Բեհզադ Սալարին ասել է. «Օգտագործելով իրանցի ուժերի գիտելիքներն ու փորձը և հայրենական գիտելիքահենք ընկերությունների միջոցով՝ Իրանի Հարավային Փարսի չորրորդ նավթավերամշակման գործարանում տեղայնացվել են 986 անուն ապրանքներ և տեխնիկական սարքավորումներ»:

Ըստ Pars Today-ի, Սալարին հավելել է. -Իրանի Հարավային Փարս չորրորդ նավթավերամշակման գործարանը անհարկի է դարձել օտարերկրյա ապրանքների օգտագործումից և կիրառումից՝ օգտագործելով իրանցի իրավասու և արդյունավետ երիտասարդության ուժն ու գիտելիքները և ձեռք բերելով աշխարհի ամենաթարմ գիտելիքները:

Նշենք, որ Իրանի Հարավային Փարս գազային համալիրի չորրորդ նավթավերամշակման գործարանը գտնվում է այս համալիրի առաջին և երրորդ միավորների հարևանությամբ։

Հարավային Փարս գազի հանքավայրը աշխարհի ամենամեծ գազային հանքավայրն է, որը գտնվում է Պարսից ծոցում և համատեղ Իրանի և Կատարի տարածքային ջրերում։

Հարավային Փարս հանքավայրում բնական գազի պաշարների ծավալը գնահատվում է 51 տրիլիոն խորանարդ մետր, իսկ վերականգնվող պաշարները՝ 36 տրլն խորանարդ մետր։