Իրանցի ուսանողներն ու աշակերտները  հանդիպել են ԻԻՀ առաջնորդի հետ 
(last modified Sat, 02 Nov 2024 06:30:30 GMT )
Նոյեմբեր 02, 2024 10:00 Asia/Tehran
  • Իրանցի ուսանողներն ու աշակերտները  հանդիպել են ԻԻՀ առաջնորդի հետ 

Ամեն տարի նոյեմբերի 3-ին նշվող «Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի» ազգային օրվան ընդառաջ, մի խումբ ուսանողներ և աշակերտներ, Թեհրանում իմամ Խոմեյնիի հոսեյնիեյում, հանդիպել են ԻԻՀ առաջնորդի հետ։ 

1979․ նոյեմբերի 3-ին, ի նշան բողոքի  իսլամական հեղափոխության դեմ ԱՄՆ-ի դավադրությունների, իրանցի ուսանողները գրավեցին Թեհրանում այդ երկրի դեսպանատունը, որը վերածվել էր լրտեսության կենտրոնի։  
Նոյեմբերի 3-ը հիշեցնում է Իրանի իսլամական հեղափոխության երեք կարևոր իրադարձությունների մասին։ 1964թ իմամ Խոմեյնին աքսորվեց Թուրքիա։ 1978թ․ Ուսանողի օրը, Փահլավի ռեժիմն իրականացրեց ուսանողների սպանդ։ Իսկ 1979թ․ իսլամական հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնու ուղուն հետևող ուսանողները գրավեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը։