Իրանը որոշել է պատասխանել Իսրայելի հարձակմանը
Նոյեմբեր 02, 2024 13:32 Asia/Tehran
Իրանցի պաշտոնյան վստահեցրել է, որ այդ պատասխանը շատ ավելի հզոր կլինի, քան բոլոր նախորդները։
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է պատասխանել Իսրայելի` հոկտեմբերի 26-ի հարձակմանը։ Ինչպես հաղորդում է «Didban Iran»-ը, այս մասին հայտարարել է Մեջլիսի ազգային անվտանգության կոմիտեի անդամ Էսմայիլ Կոսարին։
«Այդ պատասխանը շատ ավելի հզոր կլինի, քան բոլոր նախորդները և կիրականացվի Դիմադրության առանցքի ուժերի մասնակցությամբ»,– ասել է նա: