Իրանը որոշել է պատասխանել Իսրայելի հարձակմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i225138-Իրանը_որոշել_է_պատասխանել_Իսրայելի_հարձակմանը
Իրանցի պաշտոնյան վստահեցրել է, որ այդ պատասխանը շատ ավելի հզոր կլինի, քան բոլոր նախորդները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2024 13:32 Asia/Tehran
  • Իրանը որոշել է պատասխանել Իսրայելի հարձակմանը

Իրանցի պաշտոնյան վստահեցրել է, որ այդ պատասխանը շատ ավելի հզոր կլինի, քան բոլոր նախորդները։

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է պատասխանել Իսրայելի` հոկտեմբերի 26-ի հարձակմանը։ Ինչպես հաղորդում է «Didban Iran»-ը, այս մասին հայտարարել է Մեջլիսի ազգային անվտանգության կոմիտեի անդամ Էսմայիլ Կոսարին։

«Այդ պատասխանը շատ ավելի հզոր կլինի, քան բոլոր նախորդները և կիրականացվի Դիմադրության առանցքի ուժերի մասնակցությամբ»,– ասել է նա: