Իրանն ընդգծում է Ջոլֆա-Նախիջեւան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան երկաթուղու բացման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i225146-Իրանն_ընդգծում_է_Ջոլֆա_Նախիջեւան_Հայաստան_Վրաստան_Ռուսաստան_երկաթուղու_բացման_անհրաժեշտությունը
Իրանի Հյուսիսարևմտյան շրջանում «Արաս ազատ գոտու» կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ, գործադիր տնօրենը Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղային ընկերության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Ջոլֆա-Նախիջևան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան երկաթուղու բացման անհրաժեշտությունը և Հետևել առաջարկվող ծրագրերին` տարածաշրջանի տնտեսական զարգացման և բնակիչների բարեկեցության ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2024 14:14 Asia/Tehran
  • Իրանն ընդգծում է Ջոլֆա-Նախիջեւան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան երկաթուղու բացման անհրաժեշտությունը

Իրանի Հյուսիսարևմտյան շրջանում «Արաս ազատ գոտու» կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ, գործադիր տնօրենը Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղային ընկերության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Ջոլֆա-Նախիջևան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան երկաթուղու բացման անհրաժեշտությունը և Հետևել առաջարկվող ծրագրերին` տարածաշրջանի տնտեսական զարգացման և բնակիչների բարեկեցության ուղղությամբ:

Այս հանդիպման ընթացքում Մաջիդ Քյանին բացատրեց Ջոլֆայի երկաթուղու պատմությունը և նրա դերը երկրի տնտեսության մեջ և հայտարարեց. «Ջոլֆա-Նախիջևան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան երկաթուղու վերագործարկումը կարող է մեծացնել Ջոլֆայի դերը միջազգային միջանցքներում, և բացի ավտոճանապարհային տարանցումից, այս երկաթուղային գիծը որպես չոր նավահանգիստ կարող է ակտիվացնել  երկաթուղային տարանցումը տարածաշրջանի տնտեսական զարգացման և առևտրի դյուրացման համար։

«Արաս ազատ գոտու»  կազմակերպության գործադիր տնօրենը պահանջել է բարձրացնել Թավրիզ-Ջոլֆա գնացքի արագությունը՝ որոշակի բարելավումներ կատարելով երթուղու վրա։

Նշենք, որ այս հանդիպման ավարտին որոշվել է, որ երկաթուղային ընկերության ներկայացուցիչները ներկա կլինեն Արաս ազատ գոտում և կանցկացնեն բարձրացված խնդիրների դաշտային քննարկում՝ նախագծերի առաջնահերթությունը դասակարգելու նպատակով։