Իրանն ընդգծում է Ջոլֆա-Նախիջեւան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան երկաթուղու բացման անհրաժեշտությունը
Իրանի Հյուսիսարևմտյան շրջանում «Արաս ազատ գոտու» կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ, գործադիր տնօրենը Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղային ընկերության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Ջոլֆա-Նախիջևան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան երկաթուղու բացման անհրաժեշտությունը և Հետևել առաջարկվող ծրագրերին` տարածաշրջանի տնտեսական զարգացման և բնակիչների բարեկեցության ուղղությամբ:
Այս հանդիպման ընթացքում Մաջիդ Քյանին բացատրեց Ջոլֆայի երկաթուղու պատմությունը և նրա դերը երկրի տնտեսության մեջ և հայտարարեց. «Ջոլֆա-Նախիջևան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան երկաթուղու վերագործարկումը կարող է մեծացնել Ջոլֆայի դերը միջազգային միջանցքներում, և բացի ավտոճանապարհային տարանցումից, այս երկաթուղային գիծը որպես չոր նավահանգիստ կարող է ակտիվացնել երկաթուղային տարանցումը տարածաշրջանի տնտեսական զարգացման և առևտրի դյուրացման համար։
«Արաս ազատ գոտու» կազմակերպության գործադիր տնօրենը պահանջել է բարձրացնել Թավրիզ-Ջոլֆա գնացքի արագությունը՝ որոշակի բարելավումներ կատարելով երթուղու վրա։
Նշենք, որ այս հանդիպման ավարտին որոշվել է, որ երկաթուղային ընկերության ներկայացուցիչները ներկա կլինեն Արաս ազատ գոտում և կանցկացնեն բարձրացված խնդիրների դաշտային քննարկում՝ նախագծերի առաջնահերթությունը դասակարգելու նպատակով։