Փեզեշքյանը զգուշացրել է Սիոնիստական ռեժիմին. Սխալ թույլ տալու դեպքում սպասեք կոշտ պատասխանի
(last modified Mon, 04 Nov 2024 07:08:01 GMT )
Նոյեմբեր 04, 2024 10:38 Asia/Tehran
  • Փեզեշքյանը զգուշացրել է Սիոնիստական ռեժիմին. Սխալ թույլ տալու դեպքում սպասեք կոշտ պատասխանի

ԻԻՀ նախագահը զգուշացրել է Սիոնիստական ռեժիմի ղեկավարներին, որ Իրանի դեմ ուղղված ցանկացած սխալ քայլ կարժանանհա շատ կոշտ պատասխանի։

 Հղում անելով ԻԻՀ ռադիոհեռուստատեսությանը, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Փեզեքշյանն ասել է․ «Իրանն անպատասխան չի թողնի իր անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ»։ 
Դիմելով Սիոնիստական ռեժիմի ղեկավարներին, Փեզեշքյանն ասել է․ «Նրանք լավ գիտեն, որ եթե Իրանի դեմ որևէ սխալ քայլ անեն, կստանան կոշտ պատասխան։ Սակայն եթե  վերանայեն իրենց քաղաքականությունը, ընդունեն հրադադարի առաջարկը և դադարեցնեն տարածաշրջանի ճնշված ու անմեղ ժողովրդին սպանելը, դա կարող է ազդել մեր արձագանքի ուժգնության վրա»։ 
Նա հավելել է․ «Մենք երբեք պատերազմ չենք սկսել  և որևէ երկրի խորհուրդ չենք տվել պատերազմ սկսել։ ԱՄՆ-ն է աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, պատերազմներ հրահրել, իսկ Սիոնսիտական ռեժիմին աջակցելով, վառ է պահում տարածաշրջանի պատերազմի կրակը»։ 
Հոտեմբերի 26-ին Իսրայելը հարձակում իրականացրեց Իրանի որոշ ռազմական կենտրոնների վրա, սակայն ԻԻՀ ՀՕՊ համակարգը հաջողությամբ հակազդեց հարձակումներին։