Մեկնաբանություն- Իրանը միջուկային տեխնոլոգիաներով առաջատար երկրների շարքում է
(last modified Mon, 04 Nov 2024 13:18:19 GMT )
Նոյեմբեր 04, 2024 16:48 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանը միջուկային տեխնոլոգիաներով առաջատար երկրների շարքում է

Սահաբ - Իրանցի երիտասարդ գիտնականների և մասնագետների ջանքերով Իրանն այժմ դասվել է միջուկային տեխնոլոգիաներով առաջատար երկրների շարքում:

Վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետության զարգացման գործընթացը նոր տեխնոլոգիաների ոլորտում հասել է զգալի մակարդակի և համապատասխանում է համաշխարհային բարձր չափանիշներին։
Իրանի միջուկային տեխնոլոգիան նաև ուշագրավ հաջողությունների է հասել տարբեր ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, ռադիոդեղագործությունը, էլեկտրաէներգիայի արտադրությունը և գիտական ​​ու բժշկական տարբեր ոլորտները՝ արտադրելով տարբեր ապրանքներ՝ առանց արևմտյան ընկերությունների հետ համագործակցության:

Աշխարհի տարբեր շրջաններում գիտական ​​տեխնոլոգիաների ցուցահանդեսների անցկացումը լավ հնարավորություն է գիտական ​​խմբերի և իրանցի երիտասարդ գիտնականների ու մասնագետների համար իրենց ձեռքբերումները համաշխարհային շուկային ներկայացնելու համար։
Այս ցուցահանդեսներում իրանական գիտելիքահենք ընկերությունների ներկայության կարևոր հարցը եղել է այն, որ գիտական դեմքերն ընդառաջել են միջուկային արդյունաբերության ոլորտում Իրանի առաջընթացը:

Այս զարգացումները տեղի են ունեցել մի իրավիճակում, երբ Միացյալ Նահանգները և արևմտյան կառավարությունները ցանկացած պատրվակով փորձել են պատժամիջոցներ կիրառել Իրանի խաղաղ միջուկային տեխնոլոգիայի նկատմամբ, և խափանման այս գործընթացը շարունակվել է պատժամիջոցների կիրառմամբ:
Միացյալ Նահանգները և Սպիտակ տան արևմտյան աջակիցները պատժամիջոցներ են կիրառել Իրանի խաղաղ միջուկային արդյունաբերության նկատմամբ այն իրավիճակում, երբ տարածաշրջանում նրանց հիմնական դաշնակիցը՝ Սիոնիստական ​​ռեժիմը, դարձել է անապահովության և ճգնաժամի հիմնական պատճառը՝ զինվելով միջուկային զենքով, և վայելելով Արևմուտքի աջակցությունը.

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին Շիրազի համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասել է.
-Մեզ հաջողվել է ձեռք բերել նախագծման և կառուցման գործընթացներում օգտագործվող ծրագրեր և հաշվողական կոդեր։ Այս կոդերը օգտագործվում են ապրանքների արտադրության մեջ։ Եվ քանի որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության առաջ բոլոր դռները փակ էին, մենք այս կոդերին հասանելի չէինք, սակայն ատոմային արդյունաբերության ոլորտում իրանցի մասնագետների մեծ ջանքերով այս ոլորտում հասել ենք տեխնոլոգիական ու արդյունաբերական հասունության։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն նշել է.- Վերջին տարիներին մենք փորձել ենք Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հետազոտական ​​փուլից տեղափոխել արդյունաբերական փուլ, և այս գործընթացը զարգանում է։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար՝ Մոհամմեդ Էսլամի

Իրանցի երիտասարդ գիտնականների ջանքերի արդյունքում նախագծման և կառուցման գործընթացներում օգտագործվող ծրագրերն ու հաշվողական կոդերը միջուկային տեխնոլոգիայի ոլորտում Իրանի գիտական առաջընթացի և մեծ կարողության ապացույցն են։
Այս մեծ քայլը լրացնում է երկրի միջուկային արդյունաբերության առանցքային արտադրանքի շղթայի կառուցումը և համարվում է ինքնաբավություն միջուկային ոլորտի զգայուն և կարևոր տեխնոլոգիաների արտադրության մեջ։

Իրանում գիտատեխնիկական թռիչքների իրականացումը հնարավոր է դարձել ինքնավստահությամբ և ներքին կարողություններին ապավինելով, և այդ գործընթացը երկրի գիտական ​​կենտրոնների անկասելի վճռականության ու ջանքերի արդյունքն է։
Իրանի միջուկային արդյունաբերության զարգացման գործընթացը վերջին տարիներին եղել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության և այդ հաստատության լրացուցիչ արձանագրությունների իրականացման ներքո:

Չնայած Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ ԱՄՆ-ի և Արևմուտքի ոչ-հանձնառու կեցվածքին, Իրանի Իսլամական Հանրապետությունը զարգացնում է իր խաղաղ միջուկային ծրագրերն ու նպատակները և իր հանձնառությունն ու պատասխանատվությունն ապացուցել է միջազգային հանրությանը։